Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը իր մտահոգությունն է հայտնել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ։
«Մեր պատմության հին թե նոր փոթորիկները, մեր հին թե նոր թշնամիները չկարողացան քանդել մեր Տունը՝ Հայաստանը: Մենք չպետք է քանդենք այն: Մենք պատասխանատու ենք ու համարատու մեր սրբերին և նահատակներին ու մեր պատմությանը:
Հայաստանի գերագույն շահերը պետք է ամենից վեր լինեն: Դա պետք է լինի մեր բոլորի մոտեցումը այսօ՛ր և մի՛շտ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արամ Ա-ն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







