Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 16:42

Բարեկարգում է «Սիրո և հավատի» զբոսայգին. Հակոբ Կարապետյան

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը բարեկարգում է «Սիրո և հավատի» զբոսայգին։

Զբոսայգին գտնվում է շոգ կլիմայական պայմաններում։ Ստվեր առաջացնող ծառատեսակները քիչ են, օդի սանիտար համարվող փշատերև ծառեր առհասարակ չկան։ Առկա են միայն պտղատու ծառեր։ Զբոսայգում ոռոգման համակարգը թույլ կտա իրականացնել գրագետ կանաչապատում։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

ՀՈԱԿ-ի զարգացման գծով փոխտնօրեն Քրիստինե Վարդանյանն ասում է.
«Հավատարիմ ենք մնում մեր որդեգրած սկզբունքին, կանաչապատում իրականացնում ենք ոռոգման համակարգ ունեցող հատվածներում, որ արդյունք լինի»։

«Աշխատանքային առաջին փուլում իրականացվել է տարածքում աճող բույսերի չափագրում և վիճակի գնահատում։

Այսպիսով՝ մասնագիտական խումբը որոշել է․

-պուրակի տարածքում տնկել փշատերև ծառեր,

-ավելացնել Արևելյան սոսիների թիվը, որոնք խաղահրապարակների մոտ ստվերային ծածկ կառաջացնեն,

-կազմակերպել պտղատու ծառերի ճիշտ խնամք,

-ավելացնել դեկորատիվ ծառերի քանակը։

«Սիրո և հավատի» զբոսայգին գտնվում է երկու հանրակրթական դպրոցների միջև, այն միշտ մարդաշատ է։ Այդ պատճառով էլ պուրակի բարեկարգումը ՀՈԱԿ-ի առաջնային անելիքների ցանկում է»,- հայտնել է Կարապետյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+