Այսօր՝ ժամը 17:00-19:00-ին, Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը կրկին կայցելի Ազատության հրապարակ՝ հանդիպելու քաղաքացիների հետ: Այս մասին հայտնում է Հայրենիքի փրկության շարժումը:
«Ձեզ հուզող բոլոր հարցերը, այդ թվում՝ Շարժման գործունեության հետ կապված, հնարավորություն ունեք քննարկելու Վազգեն Մանուկյանի հետ»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներըը կրում են ամենօրյա բնույթ, իսկ շարժման առաջնորդը երեկոյան երկու ժամ է անցկացնում Ազատության հրապարակում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






