Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:08

Ժողովրդի հասցեին վիրավորանքներ հնչեցնող ուժերը շարունակում են գնալ ռադիկալացման ուղղով. Փաշինյան

Ժողովրդի հասցեին վիրավորանքներ հնչեցնող ուժերը շարունակում են գնալ ռադիկալացման ուղղով. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 1in. am-ի հետ զրույցում ընդգծել է, թե ինչու էր արտահերթ խորհրդարանական ընտրությունների առաջարկ արել քաղաքական ուժերին և ինչու հրաժարվեց այդ ճանապարհից:   

Հիշեցնենք, որ  փետրվարի 7-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպման արդյունքում արձանագրվել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, հասարակության լայն շերտերի շրջանում ևս  արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջ չկա։

«Այդ առաջարկը մերժվեց: Մեզ համար արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը մթնոլորտը փոխելու, այն լարվածությունը պարպելու գործիք էր,  որը պատերազմից հետո հասկանալիորեն հաստատվել է Հայաստանում: Ցավոք սրտի, տեսանք, որ կան ուժեր, որոնց համար ուղիղ հակառակն է»,-ասաց նա՝ շեշտելով, որ ոմանք խորհրդարանական ընտրությունների հանգամանքը որպես ռադիկալ գործողությունների հաթակ են դիտարկում:

«Սա է պատճառը, որ, ըստ էության, մերժում ստանալով խորհրդարանական ընդդիմությունից, որոշեցինք վերադառնալ նոյեմբերի 18-ին իմ հրապարակած  ճանապարհային քարտեզի բնականոն իրագործմանը: Ինչպես պայմանավորվել էինք՝ հունիսին կամփոփենք այդ արդյունքները և որոշում կկայացնենք հետագա անելիքների վերաբերյալ»,-ասաց նա:

Հարցին՝ ընտրությունների հավանականությունը պահպանվո ՞ւմ է՝ նա պատասխանեց.

«Մենք չասեցինք՝ չէ որ չէ, ընտրություններ պետք է պարտադիր լինեն: Նույնկերպ չենք կարող ասել, որ՝ չէ որ չէ, ընտրություններ չպետք է լինեն: Մեր առաջարկն էր Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված ձևով դիմել ժողովրդին: Բայց, ըստ ամենայնի, այն քաղաքական ուժերը, որոնք ամբիոններից ամենավերջին վիրավորանքներն են հղում ժողովրդի հասցեին, տեսնում են, որ դա իրենց համար ձեռնտու ճանապարհ չէ ու շարունակում են գնալ ռադիկալացման ուղղով: Եթե տեսնենք, որ կա հնարավորություն՝ ձևակերպել համաձայնություն հետպատերազմական քաղաքական իրադրությունը հաղթահարելու շուրջ, իհարկե, ինչպես ասում, են, երկու ոտքը մի կոշիկի մեջ չենք դնի»: 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+