Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:27

ԲԴԽ խորհուրդը քննարկելու է Ջհանգիրյանի լիազորությունները դադարեցնելու մասին դատավորի  դիմումը

ԲԴԽ խորհուրդը քննարկելու է Ջհանգիրյանի լիազորությունները դադարեցնելու մասին դատավորի  դիմումը

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր քննարկելու է Գագիկ Ջհանգիրյանի` ԲԴԽ անդամի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դատավոր Կարինե Պետրոսյանի դիմումը։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց ԲԴԽ մամուլի ու հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանը։

«Բարձրագույն դատական խորհրդի նախագահի առաջարկով այսօր խորհրդի հերթական նիստից հետո կքննարկվի Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատատավոր Կարինե Պետրոսյանի դիմումն՝ ուղղված խորհրդի  նախագահին։ Խորհուրդը դիմումն է քննելու, իսկ լիազորությունների դադարեցման հարց չի կարող քննարկել»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել՝ ուղղված Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին, որ նա դադարեցնի ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները։

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորն իր դիմումի հիմքում դրել է ԲԴԽ իրավաբան-գիտնական անդամ Գագիկ Ջհանգիրյանի՝ 65 տարին լրացած լինելու հանգամանքը: Դատավոր Պետրոսյանի պնդմամբ, Դատական օրենսգրքով նախատեսված է տարիքային սահմանափակում։

Հիշեցնենք, սակայն, որ այդ առնչությամբ Գագիկ Ջհանգիրյանն ասել էր, թե գիտնական-անդամների համար նման սահմանափակում օրենքը չի նախատեսում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+