Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:02

Արա Սաղաթելյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է և որևէ կերպ չփաստարկված. պաշտպան

Արա Սաղաթելյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է և որևէ կերպ չփաստարկված. պաշտպան

Հ Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի պաշտպան Հակոբ Ենոքյանը գրել է. 

«ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին առաջադրված մեղադրանքը ինչպես իրավական, այնպես էլ փաստական առումով անհիմն է և որևէ կերպ չփաստարկված։ 

Դժվար է հասկանալ, թե ինչն է ավելի տարակուսելի՝ IPN-ների և VPN-ներիի վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության կատարած դատողությունները, թե դրանց տրված իրավական գնահատականը։
Եթե շարժվենք ԱԱԾ-ի տրամանաբանությամբ, ապա դատարան ներկայացրած նյութերով «հաստատվում է» ֆեյքի կապը ոչ թե այս գործով չորս մեղադրյալների, այլ ավելի քան երկու տասնյակ անձ հետ։ Ավելին, այս դեպքում հայտնի ֆեյքին կարելի է կապել VPN-ից օգտվող ցանկացած անձի հետ։
Հարց է առաջանում, թե ինչու է վարույթ իրականացնող մարմինը սևեռվել հենց Արա Սաղաթելյանի և Կարեն Բեքարյանի, ինչպես նաև սույն գործող որպես մեղադրյալ ներգրավված մյուս երկու անձի վրա։
Իսկ առաջադրված մեղադրանքի իրավաբանական որակումն ընդհանրապես որևէ քննադատության չի դիմանում։

Հիշեցնեմ նաև, որ անցած տարվա նոյեմբերի սկզբին ֆեյսբուքյան օգտատեր, իսկ այժմ՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը գրառում էր կատարել՝ փորձելով Արա Սաղաթելյանին կապել հայտնի ֆեյքի հետ։
Դրան հաջորդել էր Արա Սաղաթելյանի կողմից իր նկատմամբ սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ քրեական գործ հարուցելու մասին հաղորդումը և Տարոն Չախոյանի դեմ զրպարտության հիմքով ներկայացված հայցադիմումը»:

Նշենք, որ այս պահին դատարանը քննում է Արա Սաղաթելյանին ձերբակալելու որոշման դեմ պաշտպանի բողոքը: Հիշեցնենք, որ «Գագիկ Սողոմոնյան» ֆեյսբուքյան ֆեյք լինելու կասկածանքով ձերբակալվել էին ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը, «Քառյակ Մեդիա» ընկերության համահիմնադիր, վերլուծաբան Կարեն Բեքարյանը, ինչպես նաև քաղաքացի Մհեր Ավագյանը։ Ձերբակալված Արամ Սարգսյանը կալանավորվել է:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+