Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:20

Արամ Սարգսյանին ևս ֆեյսբուքյան որևէ ֆեյքի հետ կարելի է կապել այնքանով, որքանով յուրաքանչյուրիս ու բոլորին. փաստաբան

Արամ Սարգսյանին ևս ֆեյսբուքյան որևէ ֆեյքի հետ կարելի է կապել այնքանով, որքանով յուրաքանչյուրիս ու բոլորին. փաստաբան

«Քառյակ Մեդիա» ընկերության համահիմնադիր, վերլուծաբան Կարեն Բեքարյանի փաստաբան Գոռ Միքայելյանն իր Facebook-ի էջում գրել է.

«Ես Արամ Սարգսյանի պաշտպանը չեմ, բայց պարոն Բեքարյանի կալանքի միջնորդությանը կից նյութերից առերևույթ կերպով պարզ է, որ ինչպես Կարեն Բեքարյանին, Արա Սաղաթելյանին, այնպես էլ Արամ Սարգսյանին ֆեյսբուքյան որևէ ֆեյքի հետ կարելի է կապել այնքանով, որքանով յուրաքանչյուրիս ու բոլորին: Ակնհայտ է, որ վարույթ իրականացնող մարմինն ակնհայտ սխալ պատկերացումներ ունի VPN-ների և IP հասցեների աշխատանքի վերաբերյալ, որոնք նշված համակարգերի աշխատանքի վերաբերյալ մինիմալ գիտելիք կամ պատկերացում ունեցող անձի մոտ ժպիտ են առաջացնում։  

Էլ չեմ խոսում այս սխալ եզրակացությունների հիման վրա արված իրարամերժ իրավաբանական որակումների (օրինակ՝ նույն գործողությունը որակվել է ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ և 226.2-րդ հոդվածով, ինչն արգելված է ՀՀ քրեական օրենսգրքով) կամ Սահմանադրականի դատարանի որոշմամբ փաստացի գործողությունը դադարեցված 307.4-րդ հոդվածով մեղադրանքի առաջադրման մասին։

Հ.Գ. Էս պայմաններում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի «խեղճ» նախագահը առանց դատավորների նկատմամբ բիրտ ճնշումների ո՞նց ապահովեր պատվերի կատարումը»:

Հիշեցնենք նաև, որ «Գագիկ Սողոմոնյան» ֆեյսբուքյան ֆեյք լինելու կասկածանքով ձերբակալվել էին ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը, «Քառյակ Մեդիա» ընկերության համահիմնադիր, վերլուծաբան Կարեն Բեքարյան, ինչպես նաև քաղաքացի Մհեր Ավագյանը։ Ձերբակալությունների վերաբերյալ երեկ հաղորդագրություն էր տարածել Ազգային անվտանգության ծառայությունը: 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+