Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:57

Անժելա Էլիբեգովան և սահմանադրագետ Գոհար Մելոյանը հրաժարվել են ցուցմունք տալ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ԱԱԾ բերկման ենթրակվածների թվում էր նաև ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան: Նշենք, որ բերման ենթարկվածների թվում է եղել նաև սահմանադրագետ Գոհար Մելոյանը: Վերջիններս քիչ առաջ դուրս են եկել ԱԱԾ շենքից՝ լրագրողների հետ զրույցում ներկայացրելով մի շարք մանրամասներ: 

«Ես բացարձակ գաղափար չունեմ, թե  ինչ է կատարվում և ինչո՞ւ եմ հայտնվել ԱԱԾ-ի շենքում։ Առգրավվել է իմ հեռախոսը,աշխատանքային համակարգիչը, որի մեջ կար աշխատանքային ինֆորմացիա, այդ թվում՝ Ադրբեջանի ռազմական հանցագորությունների վերաբերյալ, որը պետք է փոխանցեի ՄԻՊ-ին»,- լրագրողների հետ զրույցում նշեց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։

Սահմանադրագետ Գոհար Մելոյանն էլ հավելեց, որ սկզբում խուզարկել են իրենց աշխատասենյակները, և հետո բերման ենթարկել՝  հրաժարվելով ցույց տալ խուզարկություն իրականացնելու դատարանի որոշումը:

«Չեմ կարող ասել, թե ինչ գործի շրջանակում էր խուզարկություն իրականացվում։ Առգրավվել են մի շարք անձնական իրեր, ամբողջովին ուսումնասիրվել են առկա հաստափոր թղթապանակները, որտեղ իրենց հետաքրքրող նյութեր չկային: Հարցաքննվել ենք կասկածյալի հիմքով, հրաժարվել ենք ցուցմունք տալուց»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ այսօր ԱԱԾ աշխատակիցները խուզարկել են ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի աշխատասենյակը հարակից երկու այլ աշխատասենյակներ, որից հետո նրան բերման են ենթարկել ԱԱԾ: Բնակարանի խուզարկությունից հետո բերման է ենթարկվել նաև «Քառյակ մեդիայի» համահիմնադիր, վերլուծաբան Կարեն Բեքարյան: Բերման ենթարկվածների թվում է նաև ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+