Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:48

Թուրքական ապրանքներ ներմուծելու փորձեր են արվել. ՊԵԿ պաշտոնյա (տեսանյութ)

Թուրքական ապրանքներ ներմուծելու փորձեր են արվել. ՊԵԿ պաշտոնյա (տեսանյութ)

Կորոնավիրուսն ու արցախյան պատերազմը բացասական ազդեցություն են ունեցել մաքսային մարմինների կողմից պետական բյուջեի մուտքերի, ինչպես նաև ներմուծումների և արտահանումների ծավալների վրա: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՊԵԿ մաքսային վիճակագրության և եկամուտների հաշվառման վարչության պետ Մնացական Շարաֆյանը:

Նրա տեղեկացմամբ՝ նախորդ տարի, 2019 թվականի համեմատ, գրանցվել է մոտ 7 տոկոս արտահանման և 17.5 տոկոս ներմուծման ծավալների նվազում։

«2020 թվականին մի շարք ուղղություններում կան նվազումներ, սակայն, կան նաև ուղղություններ, որտեղ դրական միտում է գրանցվել: Մասնավորապես, 2020-ին ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծումներն աճել են 1.3  տոկոսով: ԵԱՏՄ երկրներից ներմուծումները, արդեն 2018 թվականի համեմատ, աճել են մոտ 20 տոկոսով»,- նկատեց ՊԵԿ պաշտոնյան։

Անցյալ տարի հարկային եկամուտները թուրքական ապրանքների ներմուծումից 25 միլիարդ դրամ են կազմել։ ՊԵԿ մաքսային վիճակագրության եւ եկամուտների հաշվառման վարչության պետը, սակայն, դեռ վաղ է համարում ասել, թե Թուրքիայից ապրանքների ներմուծման արգելքը հարկային եկամուտների կրճատման կհանգեցնի՞, թե՞ ոչ։

Ինչպես հայտնի է, 2020 թվականի դեկտեմբերի 31-ից Հայաստանն արգելել է Թուրքիայից ապրանքների ներկրումները։ Չնայած արգելքին՝ ասուլիսին ներկա ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետ Արտյոմ Կարապետյանը հայտնեց, որ արդեն թուրքական ապրանքների ներմուծման փորձեր եղել են, որոնք կասեցվել են: Սակայն, ՊԵԿ պաշտոնյաները վստահեցրեցին, որ գերատեսչությունը բավարար հնարավորություններ ունի` նման երևույթների դեմ արդյունավետ պայքարի համար։

Հավելենք, որ մինչև արգելքը Թուրքիայից ներկրվում էին հիմնականում հագուստ, ցիտրուսային պտուղներ, ալյումինե ձողեր և լվացող ու մաքրող միջոցներ:

Հիշեցնենք, որ  2020 թվականի դեկտեմբերի 31-ից 6 ամսով Հայաստանն արգելել է Թուրքիայից ապրանքների ներկրումները։

Մանրամասները՝ տեսանյութում․

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+