Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:52

Պատերազմի օրերին զրահաբաճկոններ գնելու հարցը բավականին շտապ էր․ Ռուբեն Ռուբինյան

Պատերազմի օրերին զրահաբաճկոններ գնելու հարցը բավականին շտապ էր․ Ռուբեն Ռուբինյան

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական ​​հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը մեկնաբանել է նախկին նախագահ Սերժ Սարգսյանի արած որոշ հայտարարություններ: Հանրային հեռուստաընկերության եթերում պատգամավորն, անդրադառնալով  բանակի վերաբերյալ Սերժ Սարգսյանի` այս իշխանության հասցեին արված մեղադրանքներին, մասնավորապես անօդաչու թռչող սարքեր չգնելու խնդրին, Ռուբինյանը պատասխանել է. «Ասում են՝ 1000 ԱԹՍ պետք է ձեռք բերվեր 2018-2020 թթ-ին, որքանով ես տեղյակ եմ, պլանում, որը չի փոխվել, նման բան չկա»։

Հարցին՝ ինչո՞ւ են  պատերազմի օրերին թանկ զրահաբաճկոններ ձեռք բերել, Ռուբինյանն ասել է․ «Կարծում եմ՝ ՊՆ-ին պիտի ուղղեք այդ հարցը, բայց գիտեմ, որ պատերազմի օրերին զրահաբաճկոններ ձեռք բերելու հարցը բավականին շտապ էր»: 

Հիշեցնենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը «ԱրմՆյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել էր, որ 2018-2020 թվականների համար 1 մլրդ 300 մլն դոլարից 500 մլն-ը  նախատեսված է եղել ավիացիայի, ՀՕՊ-ի և անօդաչու թռչող սարքերի կատարելագործման ու ձեռքբերման համար:

Սարգսյանը նաև նշել էր, որ 2018-2020 թվականների համար նախատեսված էր ձեռք բերել 1000-ից ավելի անօդաչու թռչող սարք, իսկ նոր իշխանություննները, ըստ Սերժ Սարգսյանի, փոխել են զենքի ձեռքբերման պլանը։

Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում, խոսելով կոռուպցիայի մասին, ասել էր, որ պատերազմի օրերին իշխանությունը 600 դոլարով զրահաբաճկոն են գնել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+