Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:49

Ծառուկյանը միշտ էլ հարգել է Գևորգ Պետրոսյանին․ Արման Աբովյան

Ծառուկյանը միշտ էլ հարգել է Գևորգ Պետրոսյանին․ Արման Աբովյան

Գևորգ Պետրոսյանի՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու որոշումն անակնկալ է եղել խմբակցության բոլոր անդամների համար։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։ Նա նշեց, որ խմբակցությունում այդ թեմայով որևէ քննարկում չի եղել։

Արման Աբովյանի խոսքով՝ դա Գևորգ Պետրոսյանի որոշումն է։

«Գևորգ Պետրոսյանը պարոն Ծառուկյանի մոտ միշտ ունեցել է շատ մեծ հարգանք, լավ վերաբերմունք, այստեղ էլ ոչ մի խնդիր չկա»,- նկատեց Արման Աբովյանը։

Իսկ Գևորգ Պետրոսյանը հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ ԲՀԿ-ն իր համար զսպաշապիկ էր, ինքը հանդես էր գալիս թիրախային ու խիստ քննադատությամբ, ինչը հարուցում էր կուսակցության անհասկանալի անհանգստությունը։ Նախկին կուսակցի այս խոսքերն Արման Աբովյանի համար զարմանալի են։ Շեշտում է՝ թե՛ ինքը, թե՛ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մյուս պատգամավորները ոչ պակաս քննադատական ելույթներով են հանդես գալիս։

Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող լուրերին, թե Ծառուկյանի որոշմամբ՝ ԲՀԿ-ի հաջորդ նախընտրական ցուցակում չէին լինելու Գևորգ Պետրոսյանի ու ևս երկու պատգամավորների անուններ, գուցե դրանո՞վ է պայմանավորված Պետրոսյանի որոշումը՝ խմբակցության քարտուղարն արձագանքեց․ «Կարող եմ հստակ ասել, որ այդ լուրերը պարզապես ասեկոսեներ են։ Ընդ որում, կոչ եմ անում  հավատալ դրանց։ Փորձում են շինծու սենսացիաներ ստեղծել։ Պարզ է, որ այդ մարդիկ նման տեղեկություններ տարածելով փորձում են մեզ վրա ազդել»։

Սակայն, Արման Աբովյանը հիասթափեցնում է իրենց կուսակցության անվան հետ կապված լուրեր տարածողներին և պնդում՝ նրանց մոտ ոչինչ չի ստացվելու։

Հարցին, թե ճի՞շտ են լուրերը, որ Նիկոլ Փաշինյանը ԲՀԿ-ի հետ համագործակցության փորձեր է անում, Աբովյանը պատասխանեց․ «Համագործակցություն հնարավոր չէ։ Հիշեցնեմ՝ Գագիկ Ծառուկյանի վերջին հարցազրույցը, որտեղ նա բացառեց Նիկոլ Փաշինյանի հետ հնարավոր համագործակցությունը և հայտարարեց՝ եթե արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինեն, ԲՀԿ-ին կմասնակցի միայնակ՝ առանց դաշինքի»։

Հիշեցնենք, որ Գևորգ Պետրոսյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու մասին հայտնել էր փետրվարի 16-ին՝ նշելով, որ իր համար անընդունելի է հստակ քայլեր կատարելու հարցերում հապաղումը։ Պետրոսյանը կշարունակի աշխատել խորհրդարանում՝ որպես անկախ պատգամավոր։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+