Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:30

«Պետք է ունենանք ադապտիվ սպորտի ոչ թե 2 մարզիկով ներկայացող, այլ մեդալների համար պայքարող մրցունակ թիմ». Կ. Գիլոյան

«Պետք է ունենանք ադապտիվ սպորտի ոչ թե 2 մարզիկով ներկայացող, այլ մեդալների համար պայքարող մրցունակ թիմ». Կ. Գիլոյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է պետական աջակցության ծրագրում ներառված հաշմանդամային սպորտի զարգացման խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին և ՀՀ մարզպետարանների ու Երևանի քաղաքապետարանի սպորտի գծով պատասխանատուներին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է, որ հանդիպման նպատակը հաշմանդամային սպորտին և զանգվածային մարզական միջոցառումներին առնչվող հարցերի քննարկումն է: Կարեն Գիլոյանը տեղեկացրել է, որ այժմ նախարարությունում աշխատում են մի ծրագրի ուղղությամբ, որը հնարավորություն կտա պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած երիտասարդներին զբաղվել տարբեր սպորտաձևերով, իսկ հետագայում մասնակցել մրցաշարերի.

«Ծրագիրը բաղկացած է լինելու երկու մասից: Առաջին մասով նախատեսվում է հոգեբանական աջակցության միջոցով հաշմանդամություն ձեռք բերած երիտասարդներին ընդգրկել ադապտիվ սպորտում, իսկ երկրորդ մասով՝ աջակցել նրանց արդեն պրոֆեսիոնալ մարզիկ դառնալու ճանապարհին: Այս ծրագրում ընդգրկված կլինեն անվասայլակով բասկետբոլը և հանդբոլը, սեղանի թենիսը, աթլետիկական էստաֆետը, շախմատը, շաշկին: Քննարկում ենք մի մարզահամալիր կահավորելու տարբերակը, որը հարմարեցված կլինի հաշմանդամային սպորտին: Հատկապես պատերազմից հետո նման ծրագիրն անհրաժեշտություն է»:

Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև պարալիմպիկ հավաքականը համալրելու և գրանցած արդյունքները բարելավելու խնդրին.

«Պարալիմպիկ խաղերի հետ կապված վիճակագրությունը գոհացուցիչ չէ: Պետք է աշխատենք մասնակիցների շրջանակն ընդլայնելու, մեդալներ նվաճելու ուղղությամբ: Հասկանալի է, որ հաշմանդամային սպորտի ֆինանսավորումը դեռևս այն մակարդակի չէ, որ մենք արդյունք պահանջենք, բայց ես խորապես համոզված եմ՝ միայն պետական աջակցությանը պետք չէ սպասել. յուրաքանչյուրս պետք է փորձի իր հնարավորությունների սահմանում լուծել եղած խնդիրները: Պետք է ունենանք ադապտիվ սպորտի ոչ թե պարզապես 2 մարզիկով ներկայացող, այլ մեդալների համար պայքարող մրցունակ թիմ: Սա ինքնանպատակ հայտարարություն չէ. եթե մենք չենք պայքարում հաղթանակի համար, սպորտը վերածվում է զուտ ֆիզիկական կուլտուրայի, իսկ այդպես միջազգային մրցումների մասնակցելն անհարիր է և անընդունելի»:

Հաջորդիվ նախարարի տեղակալը խոսել է հանրապետության մարզերում և Երևանում նախատեսված զանգվածային մարզական միջոցառումների՝ այս տարի ոչ մեծ ծավալով անցկացնելու թեմային.

«Կորոնավիրուսի համավարակի և պատերազմի առաջացրած տնտեսական խնդիրների պատճառով այս տարի, նախորդների համեմատ, ավելի քիչ զանգվածային մարզական միջոցառումներ կանցկացնենք, սակայն եղածները պետք է կազմակերպվեն հավուր պատշաճի: Շարունակում ենք քննարկել այլընտրանքային տարբերակներ՝ չեղարկված միջոցառումներն անցկացնելու համար»:

Նախարարի տեղակալը նաև տեղեկացրել է, որ առաջիկայում ստեղծվելու է սպորտային հեռուստաալիք, որը մարզական կազմակերպություններին իրենց կազմակերպած առաջնությունները ցուցադրելու և այդպիսով մարզաձևերն ավելի մասսայական դարձնելու հնարավորություն կտա:

Հանդիպման ավարտին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը պատասխանել է ներկաների հարցերին, լսել նրանց առաջարկները և բարձրաձայնած խնդիրները՝ ընդգծելով, որ դրանց լուծումները հնարավոր են միայն համատեղ և նվիրված աշխատանքի միջոցով:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+