Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:52

Որևէ տեղ նշված չէ, որ մենք պատերազմի մասնակից ենք․ բողոքի ակցիա (տեսանյութ)

Որևէ տեղ նշված չէ, որ մենք պատերազմի մասնակից ենք․ բողոքի ակցիա (տեսանյութ)

Պաշտպանության նախարարության մոտ բողոքի ակցիա իրականացրին Կոտայքի մարզից եկած մի խումբ քաղաքացիներ, որոնք մասնակցել են արցախյան ռազմական գործողություններին: Նրանք բողոքում են, հայտարարելով, թե չկան ո՛չ իրենց զինվորական գրքույկները, ո՛չ էլ որևէ տեղ նշված է, որ իրենք պատերազմի մասնակից են:

«Պատերազմի ավարտից հետո՝ նոյեմբերի 13-ին գնացել ենք զինկոմիսարիատ, որտեղից հորդորեցին սպասել։ Մինչ օրս զինգրքույկ չունենք։ Դիմում ենք գրել նախարարությանը, դիմել ենք զինկոմիսարիատ, զանգել ենք Մարտունու զորամաս, ասում են՝ ձեր  անունները չկան։ Ինչի՞ չկան մեր անուն-ազգանունները, որտե՞ղ են մեր զինգրքույկները»,- հարցրեց զիծառայողներից մեկը։

Բողոքի ակցիայի մասնակիցների պնդմամբ՝ իրենք փաստեր ունեն, որ մասնակցել են մարտական գործողություններին։

Նրանց ՊՆ-ից ուղղորդեցին Կենտրոնական զինկոմիսարիատ, որտեղ ևս երիտասարդներն իրենց բողոքի ձայնը բարձրացրին։ Երեք քաղաքացու Կենտրոնական զինկոմիսարիատից հրավիրեցին ներս՝ զրուցելու: Դուրս գալուն պես նրանք հայտնեցին, որ գոհ են հանդիպման արդյունքից: Վաղը երիտասարդները իրենց անձնագրով և ձեռքի տակ ունեցած փաստերով ներկայանալու են զինկոմիսարիատ, որպեսզի խնդրին ընթացք տրվի։

Մանրամասները՝ տեսանյութում․

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+