Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:46

Ալբերտ Ազարյանն այսօր նշում է ծննդյան 92-ամյակը

Ալբերտ Ազարյանն այսօր նշում է ծննդյան 92-ամյակը

Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 20-րդ դարի լավագույն հայ մարզիկ, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի պատվավոր նախագահ Ալբերտ Ազարյանն այսօր նշում է ծննդյան 92-ամյակը:  

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, ու ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այցելել է Ալբերտ Ազարյանի անունը կրող Մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց և շնորհավորել լեգենդար մարզիկին: Նախարարի տեղակալն ընդգծել է, որ անգնահատելի է Ալբերտ Ազարյանի ներդրումը հայկական սպորտի զարգացման և աշխարհին մեր երկիրը պատվով ներկայացնելու գործում:

«Ջերմորեն շնորհավորում եմ: Ակնածանքով եմ հետևում Ձեզ և Ձեր ընտանիքին: Չկան բառեր, որոնց միջոցով հնարավոր կլինի բնութագրել Ձեր մեծությունը: Դուք քայլող լեգենդ եք: Մաղթում եմ քաջառողջություն և երկարակեցություն, որպեսզի դառնաք աշխարհի ամենատարեց օլիմպիական չեմպիոնը և երկար կրեք այդ կոչումը»,-ասել է Կարեն Գիլոյանը և հավելել, որ Ալբերտ Ազարյանը և՛ որպես անհատականություն, և՛ որպես մարզիկ բացառիկ օրինակ է կրտսեր սերնդի համար: 

«Օղակների արքան» վստահեցրել է, որ իրեն 29 տարեկան է համարում և այդպես երիտասարդ էլ կմնա, եթե մերօրյա սերունդը շարունակի իր գործն ու հաջողություններ գրանցի: Նշենք, որ տոնական տորթը և Մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի զարդարանքը ևս ոչ պատահականորեն «29» գրառմամբ էին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+