Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:52

Վարորդը կիմանա, թե ինչ գազ է գնում գազալցակայանից․ նոր նախագիծ

Վարորդը կիմանա, թե ինչ գազ է գնում գազալցակայանից․ նոր նախագիծ

ՀՀ կառավարությունը Ազգային ժողովի քննարկմանը ներկայացրեց օրենքի նախագիծ, որով գազալցակայաններում գազի տեսակի մասին տեղեկատվության ցուցադրման պահանջ կսահմանվի: 

Էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը հայտնեց, որ հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում վաճառողը պարտավոր է սպառողին տրամադրել տեղեկատվություն՝ վառելիքի անվանման, նպատակային նշանակության՝ կոմունալ, կենցաղային և արտադրական սպառման համար կամ որպես ավտոմոբիլային տրանսպորտի շարժիչային վառելիք, վերաբերյալ:  Այն պետք է տեղադրվի սպառողի համար տեսանելի վայրում:

Համապատասխան տեղեկատվությունը չտրամադրելու պարագայում վարչական տույժեր են սահմանվում. Խախտումն առաջին անգամ անելու դեպքում նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով և 1 տարվա ընթացքում կրկնվելու դեպքում՝ 500-ապատիկի չափով տուգանք:

Վարոս Սիմոնյանի խոսքով՝ սպառողների կողմից բողոք է ներկայացվել, որ տարանջատված վաճառք չի իրականացվում:

Փոխնախարարաը վստահեցրեց, որ սպառողները գազալցակայաններում կունենան պատշաճ տեղեկատվություն, թե վաճառվող գազն ինչ նպատակ ունի, այսինքն` դա կենցաղային օգտագործման, թե տրանսպորտային շարժիչների համար է:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+