Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:32

Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան տիկին Լին Թրեյսիին

Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան տիկին Լին Թրեյսիին

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը փետրվարի 8-ին ընդունել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիին: Տեղեկությունը հայտնել է ՀՀ Ֆինանսների նախարարությունը։

Նախարարը, բարձր գնահատելով երկկողմ համագործակցության մակարդակը, անդրադարձել է համավարակի և պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին՝ նշելով, որ ՀՀ-ին հաջողվել է պահպանել մակրոֆինանսական կայունությունը՝ չնայած ճգնաժամային պայմաններին: Առկա մարտահրավերներին դիմագրավելու հարցում նախարարը, մասնավորապես, կարևորել է պետական ինստիտուտների դերը և կարողությունների շարունակական զարգացումը:

Անդրադառնալով ֆինանսական և տնտեսական մարտահրավերների վերաբերյալ դեսպանի հարցադրմանը՝ նախարարն ընդգծել է, որ այդ համատեքստում կառավարության հիմնական նպատակներն արտացոլված են պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023թթ. բարեփոխումների ռազմավարության մեջ: Նախարարը կարևորել է նաև մարտահրավերներին դիմագրավելու հարցում կողմերի ջանքերի համադրումը:

Միաժամանակ, բարձր է գնահատվել ԱՄՆ ՄԶԳ ներգրավվածությունը ՊՖԿ ռազմավարության իրականացմանն աջակցելու գործընթացում: Նախարարը նշել է, որ հայկական կողմի համար առանցքային է արտահանման վրա հիմնված տնտեսական աճի գրանցման տեսլականը, որը պետք է միտված լինի ներառական աճի ապահովմանը՝ ընդգրկելով բոլոր ոլորտները:

Դեսպանն իր հերթին առանձնացրել է պետական-մասնավոր համագործակցության, պետական ներդրումների կառավարման և պետական գնումների ոլորտները և նշել, որ ամերիկյան կողմը հետաքրքրված է և պատրաստ է աջակցություն տրամադրել: 

Հանդիպման վերջում կողմերը պայմանավորվել են խորացնել փոխգործակցությունը նշյալ բոլոր ուղղություններով:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+