Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը մեկնարկեց Champions Chess Tour-ի Opera Euro Rapid արագ շախմատի առցանց մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` արագ շախմատի այս մրցաշարի առաջին 5 տուրերում Արոնյանը երկու պարտիայում հաղթեց, երկուսն ավարտեց ոչ-ոքի և մեկում էլ գրանցվեց ոչ-ոքի: 5 հնարավորից հավաքելով 2,5 միավոր՝ Արոնյանը դեռևս 9-րդն է: Առաջատարը 4 միավորով Մագնուս Կարլսենն է:
Champions Chess Tour-ի Opera Euro Rapid արագ շախմատի առցանց մրցաշարի մրցանակային ֆոնդը, ընդհանուր առմամբ, կազմում է 100,000 ԱՄՆ դոլար, որից 30 հազարը նախատեսված է առաջին տեղի համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







