Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:51

Ծանոթներս պահանջում էին, որ կոշտ վերաբերմունք ցուցաբերենք նախկին թալանչիների նկատմամբ. «Իմ քայլի» պատգամավոր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է իր վերաբերյալ լրտվամիջոցներով տարածված տեղեկություններին: 

Նշենք, որ տարածվել էր տեղեկություն, ըստ որի՝ երեկ կեսօրին միջադեպ է եղել Գյումրիի Պոլիգոն թաղամասում, մասնավորապես, գյումրեցիները հայհոյել են «Իմ քայլի» պատգամավոր Կարեն Սարուխանյանին, իսկ վերջինս նստել է մեքենան ու փախել: 

Կարեն Սարուխանյանը հայտարարել է, որ նշված տեղեկությունը լկտի սուտ է և իրականությանը չի համապատասխանում: 

«Այո, երեկ ես եղել եմ Պոլիգոն կոչվող թաղամասում գտնվող շինանյութի խանութներից մեկում, որտեղից դուրս գալուց հանդիպել եմ ինձ ծանոթ մարդկանց մի խմբի, որոնց ջերմ բարևել եմ և շարունակել ենք մեր ջերմ զրույցը: Ասեմ ավելին՝ ծանոթներս ինձանից պահանջում էին, որ մեր քաղաքական թիմը կոշտ վերաբերմունք ցուցաբերի նախկին թալանչիների նկատմամբ ու վերջ տա թավիշին, ինչը ես խոստացա նրանց: Ահա ամբողջ եղելությունը»,-մասնավորապես նշել է նա՝ ընդգծելով, որ «գյումրեցին իմաստուն է և գիտի՝ ում հետ ոնց է խոսում:

Նրա խոսքով, գյումրեցին, անկախ ամեն ինչից, այսօր կանգնած է իրենց քաղաքական թիմի կողքին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+