Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:19

Զարեհ Սինանյանը ներգաղթի ակնկալիքներ ունի

Զարեհ Սինանյանը  ներգաղթի ակնկալիքներ ունի

Չնայած շատերը մտավախություն ունեն, որ կանոնավոր չվերթներն սկսելուն պես Հայատանից արտագաղթ կլինի, սակայն Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այլ սպասումներ ունի։  Նա ներգաղթի ակնկալիքներ ունի։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում, խոսելով հնարավոր արտագաղթի մասին, ասաց, որ այս պահին ժողովրդի մեջ հոգեբանական անկում կա։ Հուսով է, որ Հայաստանից արտահոսքը գոնե կարճաժամկետ բնույթ կկրի։

«Արտագաղթի տրամադրությունը ժամանակի մեջ է ռեալ։ Այս պահին արտագաղթել ցանկացողներն ավելի շատ են, քան կլինեն վաղը, երբ շոկից դուրս գան: Նույն կերպ կարող ենք ասել, որ դեկտեմբերին արտագաղթի ցանկություն ունեցողներն ավելի շատ էին, քան այսօր»,- մեկնաբանեց Սինանյանը։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի խոսքով՝ մեր երկրից մեծ արտահոսք չի եղել, քանի որ դրա հնարավորությունը չկար:

«Հիմա, երբ օդային հաղորդակցությունը կանոնավոր կլինի, և աշխարհը կբացվի, կարծում եմ՝ պատկերն ավելի ռեալ կլինի»,- հավելեց նա։

Անդրադառնալով նաև հարցին, որ ավիատոմսերը դեպի Մոսկվա բավականին թանկացել են, Սինանյանը նկատեց, որ գները շուկան է որոշում։ Ըստ նրա՝ մենք չունենք ազգային ավիափոխադրող, որ կարող է գին թելադրել։

«Մենք գների վրա չենք կարող ազդել։ Ուզում եք ասել, որ ավիատոմսերի գներն արհեստականորեն իջեցնենք, որ մարդիկ ուզենան հեռանա՞լ»,-եզրափակեց  նա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+