Իրանն անվտանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ 11 փաստաթուղթ է ստորագրել տարբեր պետությունների հետ, որոնց թվում է նաև Հայաստանը։
IRNA-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր հայտարարել է Իրանի ներքին գործերի նախարարի անվտանգության հարցերով տեղակալ Հոսեյն Զոլֆաղարին:
Նրա խոսքով՝ անվտանգության և իրավապահ մարմինների ոլորտում համագործակցության մասին շուրջ 11 փաստաթուղթ է ստորագրվել Չինաստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի, Պակիստանի, Աֆղանստանի, Լեհաստանի, Իրաքի և Հայաստանի, ինչպես նաև Սիրիայի հետ համաձայնությունների և փոխըմբռնման հուշագրերի տեսքով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







