Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:09

ԶԼՄ․ Ընթանում է վեց լիդերների ֆորմատով հանդիպումը

Hraparak.am-ի տեղեկություններով, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող, Ամիրյանի էլիտար շենքերից մեկում տեղակայված Վազգեն Մանուկյանի գրասենյակում այս պահին ընթանում է վեց լիդերների ֆորմատով հանդիպումը, որին մասնակցում են Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Արթուր Վանեցյանը, Իշխան Սաղաթելյանը, Գագիկ Ծառուկյանը եւ Վազգեն Մանուկյանը։ Հանդիպումը դեկտեմբերից հետո այս տարվա մեջ առաջինն է։ «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարները նախկինում հանդիպում էին ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող, Առինջում գտնվող այգում, այս անգամ հանդիպում են Վազգեն Մանուկյանի գրասենյակում։

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը վարակվել էր կորոնավիրուսով եւ հունվարի 17-ից ինքնամեկուսացման մեջ էր, երեկվանից դուրս է եկել ինքնամեկուսացումից եւ արդեն աշխատում է։ Ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները սպասում էին երրորդ նախագահի առողջանալուն, որպեսզի կազմակերպեին այդ հանդիպումը։ Մեր տեղեկություններով, այս հանդիպման ժամանակ որոշվելու է Հայրենիքի փրկության ճակատի ճակատագիրը։ Լուրեր կային, որ ընդդիմությունը կհայտարարի դրա գործունեության ավարտը եւ նոր փուլի սկիզբը, սակայն մենք տեղեկացանք, որ կտրուկ հայտարարություններ չեն լինի՝ դեռեւս որոշ ժամանակ փորձելու են այս ֆորմատը աշխատեցնել եւ մասնավորապես՝ փետրվարի 18-ին մեծ հանրահավաք կազմակերպել։ Իսկ մինչ այդ նախատեսում են վաղը՝ փետրվարի 3-ին Ազգային ժողովի արտահերթ նիստի առիթով հավաքվել Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ՝ «բողոքի ձայն բարձրացնելու ապազգային իշխանության գործունեության դեմ», քանի որ նիստի օրակարգում ընդգրկված են «հակապետական օրինագծեր»: Քաղաքացիներին կոչ են արել ժամը 10:00-ին հավաքվել Ազգային ժողովի մոտ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+