Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:32

Ճանաչենք մեր հերոսներին. ՊԲ-ն հերոսական նոր դրվագներ է ներկայացրել

ԱՀ պաշտպանության բանակը շարունակում է ներկայացնել «Ճանաչենք մեր հերոսներին» շարքը։ ՊԲ հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է․ 

«Թշնամու դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձը հաջողությամբ կասեցնելու և կորուստներ պատճառելու ընթացքում աչքի են ընկել սերժանտ Վաչիկ Ղևոնդի Ասրյանն ու շարքային Վահան Գեղամի Վարդանյանը: 

Փոխգնդապետ Սեդրակ Էդուարդի Գրիգորյանը աչքի է ընկել մի շարք մարտական դրվագներում, դրսևորել անձնական արիություն:

Շարքային Արման Արմենի Բարսեղյանը խոցել է թշնամու մեկ տանկ, դրսևորել անձնական խիզախություն:

Հակառակորդին մեծաթիվ մարդկային ուժի ու զինտեխնիկայի կորուստներ է պատճառել ավագ լեյտենանտ Գևորգ Օլեգի Հայրապետյանը:

Ստորաբաժանումները հմտորեն ղեկավարել, հակառակորդի բազմաթիվ նշանակետեր է հայտնաբերել և ճշգրիտ խոցման խնդիրներ է առաջադրել փոխգնդապետ Գևորգ Ալբերտի Գասպարյանը:

Ռադիոկապը մարտական բարդ իրավիճակում հմտորեն կազմակերպել և առաջադրանքները բարձր մակարդակով է կատարել կապիտան Արման Վարդգեսի Դանիելյանը:

Մարտական առաջադրանքները գերազանց մակարդակով կատարել, արդյունավետ հետախուզություն վարել և հակառակորդին զգալի կորուստներ են պատճառել շարքայիններ Մարտիկ Գառնիկի Ավագյանը, Կարեն Արմենի Միրզախանյանը, կրտսեր սերժանտներ Վահան Գրիգորիի Սիմոնյանը, Դավիթ Սասունի Ղուլյանը, Պետրոս Արամի Չիլինգարյանը, Ժիրայր Արշավիրի Առաքելյանը, Էրիկ Արմենի Ադամյանը, Ցոլակ Շիրազի Թառոյանը, սերժանտներ Վահե Արմենի Սահակյանը, Ալեքսան Ռազմիկի Սիմոնյանը, Արամ Արմենի Կարապետյանը:

Փառք մեր հերոսներին»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+