Լեհ քաղաքական գործիչ Թոմաշ Լեխ Բուչեկը Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի համար միջազգային արշավի մեկնարկի մասին է հայտարարել։
Նա Twitter-ում հրապարակել է պաստառ, որի վրա գրված է. «Աշխարհը պետք է միջոցներ ձեռնարկի ազատ արձակելու համար Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիներին: Ազատ արձակեք հայ գերիներին»:
Նշենք, որ ավելի վաղ Բուչեկը նախաձեռնել էր Արցախում հայերի դեմ Ադրբեջանի իրականացրած ռազմական հանցագործությունների վկայությունները պարունակող ձեռնարկի հրատարակում, որն ուղարկվել է միջազգային կազմակերպություններին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







