Թուրքիայի իշխանությունները ծրագրում են ընդլայնել համագործակցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Թուրքական կողմն առաջարկում է «3+3» ձևաչափը։
Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ Ստամբուլում Իրանի արտգործնախարար Մոհամեդ Զարիֆի հետ կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Մենք պետք է աջակցենք կրակի դադարեցմանը։ Այնպես որ, մենք նախատեսում ենք համագործակցային այդ ճանապարհը և «3+3» ձևաչափը (ՌԴ, Ադրբեջան, Հայաստան, Իրան, Վրաստան, Թուրքիա — խմբ.)»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







