Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի նախաձեռնությամբ այսօր ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում ընթանում է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը:
Գևորգյանը հայտարարեց, որ այն, ինչ ներառված է նիստի օրակարգում, հրատապ նշանակություն ունեցող հարցեր են, որոնց պետք է լուծում տրվի։
Նիստի օրակարգում է նաև «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրությունը, քանի որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը պատերազմից հետո հրաժարական էր տվել: Զեկուցողն է ԵՊՀ ՀԽ նիստը նախագահող Անահիտ Չուբարյանը:
ԵՊՀ Ուսխորհրդի նաագահ Դավիթ Ափոյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ հիմքով է Գ. Մուրադյանը հրաժարական տվել:
«Անձամբ պարոն Մուրադյանի հետ չեմ խոսել: Ինչքան հասկանում եմ՝ ինքն այդ կապիտուլյացիոն պայմանագրից հետո որոշակի հիասթափվածություն ուներ: Ինձ թվում է՝ այդպես է»,- ասաց Անահիտ Չուբարյանը:
Անահիտ Չուբարյանը նիստի սկզբում ներկայացրեց նաև ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նոր 4 անդամին. փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի նախկին ղեկավար Վարագ Սիսեռյանի փոխարին՝ Բագրատ Բադալյան, վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Վ. Պապիկյանի փոխարեն՝ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյան, Հանրային հեռուստաընկերության նախկին տնօրեն Արմեն Սարգսյանի փոխարեն՝ նոր տնօրեն Հովհաննես Մովսիսյան, հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանի փոխարեն՝ Հայաստանի ֆոնդային բորսայի ՏՏ բաժնի ղեկավար Ավետիք Քերոբյան։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







