Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:35

Ուժեղացված ծառայություն Երևանում․ բացահայտվել են հանցագործություններ

Հունվարի 27-ին Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի հարևանությամբ տեղի ունեցած ստուգատես-հրահանգավորումից հետո ոստիկանության ՊՊԾ գնդի, ՃՈ մայրաքաղաքը սպասարկող առաջին սպայական գումարտակի, ՃՊԾ բաժնի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողներն անցան ուժեղացված ծառայության։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, նպատակը հասարակական կարգի պահպանությունն ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումն էր, ինչպես և հանցագործությունների կանխումն ու բացահայտումը։ Այս համատեքստում ուժեղացված ծառայության դուրս եկած ոստիկաններն ակտիվ համագործակցեցին տարածքային ստորաբաժանումների քրեական հետախույզների հետ։

Ուժեղացված ծառայության շրջանակներում պրոֆիլակտիկ բնույթի այցեր են կատարվել քրեական ենթամշակույթ կրող անձանց հնարավոր հավաքատեղիներում։ Ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում հայտնաբերվ

ել ու ոստիկանության Մալաթիայի բաժին և Ավանի բաժանմունք բերման են ենթարկվել մի շարք անձինք։ Անձնական խուզարկություններով նրանց մոտից հայտնաբերվել են տարբեր քաշերով մարիխուանայի նմանվող զանգվածներ։

Ուժեղացված ծառայության ընթացքում հասարակական կարգի խախտման դեպքեր չեն արձանագրվել։ Արդյունավետ էին նաև ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները, որոնց շնորհիվ հայտնաբերվեց ՃԵԿ խախտման 250-ից ավելի դեպք։

Պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 25 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվեց հետախուզման մեջ գտնվող՝ 16, փոխարինված համարանիշերով և առանց համարանիշերի մեքենաներ, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 14, թաղանթապատված դիմապակիով 39 տրանսպորտային միջոց։ Երեք անձ էլ մեքենան վարում էր առանց վարորդական իրավունքի վկայականի։ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների համատեղ  ուժեղացված ծառայությունները պարբերական են։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+