Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:45

ՀՀ ԱԻՆ-ը նախանշել է ԵՄ-ի հետ իրականացվող «Թվինինգ» ծրագրի հիմնական աշխատանքների սկիզբը

Եվրամիության հետ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից իրականացվող «Թվինինգ» ծրագրի հունվարի 26-ին կայացած համատեղ կոորդինացիոն հեռավար հանդիպումը պաշտոնապես հաստատել է ծրագրի նախնական՝ գնահատման փուլի ավարտը՝ նախանշելով հիմնական աշխատանքային գործընթացների սկիզբը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Բացման խոսքով հանդես եկան ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ գնդապետ Հովհաննես Եմիշյանը և միջազգային փորձագետ Մարի Վելասկես Ֆրեդրիկսոնը։ Նրանք անդրադարձան ծրագրի նախնական փուլի ընթացքին, կարևորությանը և նպատակայնությանը։

Ծրագրի համաղեկավար Ջոն Անդերսեը ներկայացրեց կարողությունների գնահատման ամփոփ հաշվետվություն, որտեղ միջազգային փորձագետների կողմից բացահայտված էին ծրագրի բաղադրիչների առնչությամբ առկա խնդիրները։

Բացահայտումների վերաբերյալ մանրամասն ելույթներով հանդես եկան ծրագրի բաղադրիչների միջազգային ղեկավարները՝ Տատյանա Միլկամանովիչը (Լատվիա), Սեսիլիա Ուներամը (Շվեդիա) և Անաստասիա Էզերեթսը (Շվեդիա)։

Կարողությունների գնահատման հաշվետվության մասին անդրադարձով հանդես եկավ ԱՌՆ Սենդայի գործողությունների ազգային համակարգող Արմինե Հայրապետյանը։

Հայկական կողմից հանդիպմանը մասնակցում էին Թվինինգ ծրագրի բոլոր բաղադրիչների ղեկավարները և ենթաբաղադրիչների փորձագետները։

Հանդիպման արդյունքում նախանշվեցին առաջիկայում իրականացվելիք միջոցառումները և դրանց ժամկետները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+