Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:56

Բլինքենը խոստանում է խորհրդակցել Կոնգրեսի հետ Հայոց Ցեղասպանության հարցում

Բլինքենը խոստանում է խորհրդակցել Կոնգրեսի հետ Հայոց Ցեղասպանության հարցում

ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինքենը օրերս գրավոր պատասխանել է ԱՄՆ սենատոր Էդ Մարքիի բարձրացրած հարցերին Հայոց Ցեղասպանության, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ու Ազատության աջակցման ակտի 907-րդ ենթաբաժնի վերաբերյալ։

Ինչպես փոխանցում է «Ամերիկայի ձայնը», Սենատոր Մարքիի ու Բլինքենի հարցուպատասխանի մեջ, մասնավորապես, ասված է.

ԱՄՆ սենատոր Էդ Մարքիի հարցը. Արդյո՞ք պաշտոնապես կճանաչե՞ք որպես ցեղասպանություն Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի նկատմամբ կատարված հանցագործությունները:

Էնթոնի Բլինքենի պատասխանը. Նախագահ Բայդենը, դեռևս որպես ԱՄՆ նախագահի թեկնածու, Հիշատակի օրվա կապակցությամբ իր հայտարարության մեջ խոստացավ սատարել Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Մեր վարչակազմը կպարտավորվի առաջնահերթություն տալ մարդու իրավունքներին և ապահովել, որ նման ողբերգություն երբևէ չկրկնվի: Վարչակազմը կորոշի Սպիտակ տան հայտարարության մեջ օգտագործվող ձևակերպումը Հիշատակի օրվա կապակցությամբ, երբ ստանձնի պաշտոնավարումը, և այս կարևոր խնդրի շուրջ խորհրդակցություններ կանցկացնի Կոնգրեսի հետ:

Սենատոր Մարքի. Անցյալ տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմից հետո ի՞նչպիսի քայլեր կձեռնարկի վարչակազմը՝ Ադրբեջանում պահվող ռազմագերիների անհապաղ վերադարձը ապահովելու համար:

Բլինքեն. Ինչպես ասել է նախագահը, Միացյալ Նահանգները պետք է դիվանագիտական ջանքեր գործադրի հակամարտության տևական լուծում գտնելու համար` համագործակցելով մեր եվրոպացի գործընկերների հետ, ներառյալ ռազմագերիների վերադարձի խթանման հարցում: Հաստատման դեպքում ես կրկին կխթանեմ ԱՄՆ-ի ներգրավվածությունը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու համար, որը կպաշտպանի Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը և կօգնի զերծ մնալ նոր պատերազմից: Սա ներառում է Մինսկի խմբի միջոցով մեր ներգրավվածության ակտիվացումը, որի համանախագահն է Միացյալ Նահանգները, և լրացուցիչ դիվանագիտական աշխատանքը` երրորդ կողմերի հետագա միջամտությունը կանխելու համար:

Սենատոր Մարքի. Արդյո՞ք վարչակազմը կսահմանափակի ֆինանսավորումն Ադրբեջանին՝ ամբողջությամբ կատարելով Ազատության աջակցության մասին օրենքի 907-րդ ենթաբաժինը, ինչպես նորընտիր նախագահ Ջո Բայդենը հորդորել էր վարվել Թրամփի վարչակազմին:

Բլինքեն. Լեռնային Ղարաբաղում վերջերս ռազմական գործողությունների բռնկման լույսի ներքո Բայդեն-Հարրիսի վարչակազմը կվերանայի Ադրբեջանին մեր անվտանգության ոլորտի օգնությունը: Եթե հանգամանքները թույլ տան, Բայդեն-Հարրիսի վարչակազմը պատրաստ է հրաժարվել Ազատության Աջակցության ակտի 907-րդ ենթաբաժնի չեղարկումից: Հաստատման դեպքում պատրաստ եմ աշխատել Կոնգրեսի և պաշտպանության նախարարի հետ՝ համատեղ որոշելու Հայաստանի և տարածաշրջանի անվտանգության կարիքները բավարարող համապատասխան օգնության մակարդակը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+