Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:26

ԼՀԿ-ն հայտարարել է տեղամասային ընտրական հանձնաժողովներում մասնակցության հայտերի ընդունման մասին

«Լուսավոր Հայաստան կուսակցությունը» հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է.
 
«Սիրելի հայրենակից, 

Գիտակցելով, որ մոտ ապագայում սպասվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, Լուսավոր Հայաստան կուսակցությունը, հանձնառու լինելով պաշտպանել արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումը, հայտարարում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում իր ունեցած 4.000 տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների տեղերի լրացման հայտերի ընդունում։

Հանձնաժողովի անդամի աշխատանքը վարձատրվում է պետության կողմից և կազմում է 68.000 դրամ։ Հանձնաժողովի անդամի իրավունքները և պարտականությունները կներկայացվեն դասընթացների միջոցով։

Այս ձևաթուղթը լրացնելուց հետո կընդունվի ձեր գրանցումը, որից հետո կնախապատրաստվեն հանձնաժողովի անդամի դասընթացները»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ն․ Փաշինյանը հայտարարել էր 2021 թվականին խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ քաղաքական ուժերի հետ  խորհրդակցություններ սկսելու մասին։ Հավելենք նաև, որ «Հայրենիքի փրկության շարժումն» իր հերթին պահանջում է Ն. Փաշինյանի հրաժարականը: «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է: ԼՀԿ-ն չի միացել շարժմանը և հայտարարել է, որ կուսակցության վարչապետի թեկնածուն ՀՀ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն է: 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+