Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:39

Բաքվում էլ բնակչության 90 տոկոսը հայեր էին. Գևորգ Դանիելյան

Բաքվում էլ բնակչության 90 տոկոսը հայեր էին. Գևորգ Դանիելյան

Ուզում ենք ասել, որ 90 կամ մաքուր 100 տոկոսանոց հայկական բնակավայրերը՝ ազգի «բարեկամների» շնորհիվ ինչ- որ մի պահ դարձել են 90 կամ 100 տոկոսանոց թուրքերով բնակեցված բնակավայրեր, և այժմ որոշ հայազգի «գործիչների» կողմից որակվում են «իրենց կարգավիճակով ոչ հայկական»։ Բաքվում էլ 90 տոկոսը հայեր էին։ Այս մասին իր էջում գրել է իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Դանիելյանը։

«Այս ամենի խորապատկերում դարձյալ հապճեպ, այս անգամ արդեն ռազմական դրության պայմաններում, նախաձեռնում ենք «Երեխաների իրավունքների մասին» կոնվենցիային կից մի արձանագրության վավերացում, ինչը հնարավորություն կտա, որպեսզի «մտահոգ» ծնողները դիմեն ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների կոմիտե՝ ասենք հետևյալ գանգատով. «Հայաստանում խախտվում է իմ երեխայի կրթական իրավունքը, քանզի սեռական համապարփակ դաստիարակության փոխարեն, պարտադրում են սովորել անթույլատրելի ծավալուն «Հայ ժողովրդի պատմություն»։

Իսկ ինչպիսին կլինի կոմիտեի եզրակացությունը և այդ հիմքով՝ օրենսդրության «բարելավումը», դժվար չէ կռահել. հիրավի խիստ «հրատապ» խնդիր՝ անկատար և խնդրահարույց իրավաքաղաքական մշակույթի պայմաններում ….»,- գրել է Դանիելյանը։

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի հարցին ի պատասխան, Նիկոլ Փաշինյանն ասել է․ «Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն։  

Ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշին հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով։ Մեկ էլ ասում են, թե հայտարարել եմ` Արցախը Հայաստան է։

Եթե դուք համարում եք, որ Արցախը Հայաստան չէ, և դա ձեր դիրքորոշումն է, ուրեմն ձևակերպեք դա և պաշտոնապես արձանագրեք»,- նշել էր վարչապետը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+