Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:57

Գեորգի Կուտոյանի մահվան դեպքով քրգործը չի կարճվել․ տեղի է ունեցել ինքնասպանություն

Գեորգի Կուտոյանի մահվան դեպքով քրգործը չի կարճվել․ տեղի է ունեցել ինքնասպանություն

ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքով քրգործը չի կարճվել։ Այս մասին  Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ՔԿ նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը։

Նրա պարզաբանմամբ՝ Կուտոյանի մահից հետո նրա իրավահաջորդը դիմում է ներկայացրել վարույթ իրականացնող մարմնին՝ խնդրանքով, որ քրգործից տվյալներ չհրապարակվեն։

Սակայն, ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետը ասում է՝ փորձաքննությամբ հաստատավել է, որ Գեորգի Կուտոյանն ինքնասպան է եղել։

«Այն, որ Կուտոյանն ինքնասպանություն է գործել, հաստատվել է ոչ միայն քննչական գործողությունների, այլև փորձաքննության արդյունքում։ Այս պահին ինքնասպանության հասցնողներ չունենք, մեղադրյալներ չունենք: Նախաքննությունը շարունակվում է, օպերատիվ հետախուզական միջոցառումները, փորձաքննություններն ամբողջությամբ կատարվել են: Քրրեական գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հոդվածով, հիմքեր այլ հոդվածով հարուցելու որակման համար չեն եղել»,- մանրամասնեց Մելիքյանը։

Հիշեցնենք` Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով, հայտնաբերվել էր անցած տարվա հունվարի 17-ին՝ Երևանի Պարույր Սևակի փողոցի իր բնակարանում։ Հարուցվել էր քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը)։

Հիշեցնենք նաև, որ 2016 թվականին Կուտոյանը նշանակվել էր Ազգային անվտանգության ծառայության ղեկավար՝ փոխարինելով Գորիկ Հակոբյանին։ Պաշտոնից ազատվել էր 2018-ին՝ հեղափոխությունից հետո:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+