Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:28

Լուրջ ակնկալիք չպետք է ունենալ Արցախի հետ կապված իշխանության դիրքորոշումներում․ Տոնոյան 

Լուրջ ակնկալիք չպետք է ունենալ Արցախի հետ կապված իշխանության դիրքորոշումներում․ Տոնոյան 

Ավելի քիչ մարդկային կորուստներով էր հնարավոր կանգնեցնել պատերազմը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց  ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանն՝ արձագանքելով երեկ ԱԺ-Կառավարություն  հարցուպատասխանի ժամանակ հնչեցրած այն մտքին, թե  առանց հողային պակաս կորուստների հնարավոր չէր պատերազմը կանգնեցնել:

Պատգամավորի խոսքով՝ երկու անգամ պատերազմը դադարեցնելու հնարավորություն է եղել, բայց իշխանությունն այդ քայլին չի գնացել։

Անդրադառնալով Շուշիի մասին մեկնաբանություններին՝ պատգամավորը շեշտեց, որ ԱԺ ամբիոնից վարչապետը Շուշիի մասին ադրբեջանամետ խոսույթին համապատասխան եզրույթներով է հանդես գալիս:

ԲՀԿ-ական պատգամավորի համար այլևս տարօրինակ չէ իշխանության ու վարչապետի այս հայտարարությունը։

 «Չեմ կարծում, որ ավելի լուրջ ակնկալիք պետք է ունենալ Շուշիի և Արցախի հետ կապված իշխանության դիրքորոշումներում, հատկապես, որ այդպես էլ վարչապետը նախօրեին չպատասխանեց՝ Արցախը Հայաստա՞ն է, թե՞ վերջ, թե՞ Արցախը Հայաստան է և վերջ»,- նկատեց Իվետա Տոնոյանը։

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի հարցին ի պատասխան, Նիկոլ Փաշինյանն ասել է․ «Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն։  Ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշին հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով։ Մեկ էլ ասում են, թե հայտարարել եմ` Արցախը Հայաստան է։ Եթե դուք համարում եք, որ Արցախը Հայաստան չէ, և դա ձեր դիրքորոշումն է, ուրեմն ձևակերպեք դա և պաշտոնապես արձանագրեք»,–նշել էր վարչապետը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+