Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+7°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 21:03

Աննա Հակոբյանը դուստրերի հետ Մոսկվայում Է․ Հրաչյա Հակոբյանը հաստատեց

Վարչապետ  Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը դուստրերի հետ Մոսկվայում է։ Լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հաստատեց նրա եղբայր, «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։ Ասում է՝ մասնավոր այցով են ՌԴ մայրաքաղաք մեկնել։ Նա հավաստիացրեց, որ տելեգրամյան ալիքներում հայտնված տեղեկություններն այն մասին, թե նրանք մեկնել են ՌԴ՝ քաղաքացիություն ստանալու, իրականությանը չեն համապատասխանում։

«Ծիծաղելի է, որ ասում են՝ Աննա Հակոբյանը, Մարիամ և Շուշան Փաշինյանները գնացել են Մոսկվա և տուն են գնում։ Զավեշտալի է։ Չեմ կարծում, որ տուն ընտրելու համար Շուշան Փաշինյանը պետք է Մոսկվա հասնի»,- նկատեց պատգամավորը։

Հրաչյա Հակոբյանը պնդում է, որ սոցցանցերում հայտնված տեսանյութերը ևս կեղծ են, որոնց համաձայն Մոսկվայում է նաև վարչապետի որդին։ Աննա Հակոբյանի եղբոր պնդմամբ՝ այդ տեսանյութերը տեսնելուց անմիջապես հետո Աշոտ Փաշինյանին է զանգել։ Վերջինս ասել է, որ տանն է գտնվում։

Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ ՌԴ մուտք գործելու սահմանափակումները չեն ազդել Աննա Հակոբյանի մասնավոր այցի վրա։ Այս առնչությամբ պատգամավորն ասաց․

«Չեմ հարցրել, թե ինչպես է եղել այդ մասնավոր այցը։ Միգուցե, ՌԴ մեկնելու սահմանափակումների վերաբերյալ առկա կետերն անցել են և գնացել են»,-նշեց նա և չմեկնաբանեց այն հարցը, թե ինչպես է, որ Աննա Հակոբյանին և դուստրերին Մոսկվայում ՌԴ անվտանգության աշխատակիցներն են ուղեկցում։

Հիշեցնենք, որ արդեն շաբաթներ շարունակ տելագրամյան ալիքներից մեկը տեսանյութեր է  հրապարակում և տեղեկացնում, որ Աննա Հաբոբյանը դուստրերի հետ Մոսկվայում է։ Նրանք, իբրև, պատրաստվում են ՌԴ քաղաքացիություն ստանալ և այնտեղ բնակարան գնել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+