Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:07

Առաջարկվում է ստեղծել Հակակոռուպցիոն կոմիտե

Առաջարկվում է ստեղծել Հակակոռուպցիոն կոմիտե

Կառավարությունը ՀՀ ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել հերթական օրենքի նախագիծը։ ԱԺ-ն քննարկում է օրենքի նախագիծ, որով առաջարկվում է ստեղծել նոր՝ Հակակոռուպցիոն կոմիտե։

ԱԺ նիստում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ներկայացնելով  նախագծերի փաթեթը, հայտնեց, որ ստեղծվելիք Հակակոռուպցիոն կոմիտեի հիմնական առաքելությունը լինելու է կոռուպցիոն հանցագործությունների քննությունը։ Կոմիտեի իրավասությունը լինելու է նաև ՀՀ-ի Քրեական դատավարության օրենսգրքով իր ենթակայությանը վերապահված ենթադրյալ կոռուպցիոն հանցագործությունների միջդատական քրեական վարույթի կազմակերպումն ու իրականացումը:

Կոմիտեի մասնագիտական կազմը համալրվելու է համապատասխան մասնագիտական պատրաստում անցած կադրերի ներգրավման եղանակով:

Ի դեպ, նախարարը տեղեկացրեց, որ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների աշխատավարձն ավելի բարձր կլինի։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն ասաց, որ  Հակակոռուպցիոն դատարանի ստեղծմամբ խտրականություն է տեսնում դատական համակարգում։ Նրա համար անընդունելի է, որ Հակակոռուպցիոն մարմնի ղեկավարին վարչապետն է նշանակելու, հետևաբար, նրան էլ ենթակա է լինելու։

՛Դատական համակարգում կատարվող փոփոխությունները պատգամավորը հետևյալ կերպ բնութագրեց․ «Տպավորություն է, որ դուք, ծաղկամանի ջուրը չփոխած, այդ ծաղկամանի մեջ դնում եք մի նոր ծաղիկ, որը շատ արագ թոշնելու է։ Այդպիսին է դատական բարեփոխումների ձեր ամբողջ բնութագիրն այս երկու տարվա ընթացքում», — նկատեց Անի Սամսոնյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+