Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:39

Ռուսական կողմը պնդում է, որ գերիների հարցը լուծվի «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով․Լավրով 

Նոյեմբերի լույս 10-ի գիշերը ստորագրված եռակողմ հայտարարությունում ամրագրված ռազմագերիների վերադարձի հարցը բազմիցս քննարկվել է դրան հաջորդած հեռախոսազրույցներում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ 2020 թվականի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։

Լավրովը նշել է, որ գերիներին վերադարձնելու հարցը հունվարի 11-ին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մոսկովյան հանդիպման ընթացքում տևական քննարկումների մի մասն էր։ ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է կազմեին անհայտ կորածների ցուցակները։ Ադրբեջանն այդ ցուցակները տվել է, և այդ ցուցակներում նշված բոլոր անձինք վերադարձվել են։

«Հայկական կողմից ցուցակները ներկայացվել են ոչ միանգամից և ոչ ամբողջությամբ։ Հետագայում տեղի են ունեցել այն գերիների փոխանակումները, որոնք մասնակից են եղել 44-օրյա ռազմական գործողություններին։ Իսկ հիմա գլխավոր հարցն առաջացել է արդեն դեկտեմբերի սկզբին՝ Հադրութի շրջանում։ Նոյեմբերի վերջին հայ զորակոչիկների մի մեծ խումբ՝ 62 հոգի, ուղարկվել է այնտեղ, որտեղ էլ նրանք գերի են ընկել։ Ադրբեջանական կողմը հայտարարել է, թե քանի որ այդ մարդիկ այնտեղ են հայտնվել ռազմական գործողությունների ավարտից հետո, ապա նրանց պետք է դիտարկել առանձին կարգով», — ասել Է Լավրովը։

Ռուսական կողմը, ՌԴ ԱԳ նախարարի խոսքով, առաջ է մղում այդ հարցի քննարկումը շարունակելու անհրաժեշտությունը, որպեսզի այն լուծվի՝ «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով:

«Ես խոսել եմ Հայաստանի արտգործնախարարի հետ՝ փորձելով ճշտել նրանց վերջնական ցուցակը, և պարզվել է, որ նրանք 62-ից ավելի են, և այժմ ռուս զինվորականները հայ և ադրբեջանցի զինվորականների հետ մշտական կապի մեջ են՝ պարզելու, թե որտեղ կարող են գտնվել այդ մարդիկ», — ասել Է Լավրովը:

Նշենք, որ հունվարի 11-ին տեղի ունեցավ եռակողմ հանդիպում՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ, որի արդյունքում ստորագրվեց հայտարարություն Ադրբեջանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու վերաբերյալ։ Իսկ գերիների վերադարձի հարցը այդպես էլ մնաց չլուծված։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+