Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:05

Ո՞վ է երաշխիք տալու, որ Սյունիքը  չի կտրվելու մայր հայրենիքից․ Միքայել Մելքումյան 

Ո՞վ է երաշխիք տալու, որ Սյունիքը  չի կտրվելու մայր հայրենիքից․ Միքայել Մելքումյան 

Աժ օրակարգը չի համապատասխանում այն խնդիրներին և իրավիճակին, որում այսօր հայտնվել է մեր երկիրն ու ժողովուրդը։ Այս մասին ԱԺ-ում ասաց «Բարգավաճ Հայաստան»  կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։

Պատգամավորի դիտարկմամբ՝ այսօր Հայաստանը հայտնվել է անվտանգային, քաղաքական, տնտեսական, ֆինանսական կոլապսի մեջ։ Մելքումյանի կարծիքով՝ իշխանությունը պետք է հրաժարական տա, քանի որ չի ընկալում՝ ինչ է կատարվում։

ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը շաբաթ- կիրակի օրերին եղել է Սյունիքի մարզում։ Այցելել է Շուռնուխ և Որոտան համայնքներ։ Պատգամավորն այսօր ԱԺ ամբիոնից մանրամասներ ներկայացրեց․

«Որոտան գյուղն ու համանուն ՀԷԿ-ն ուղիղ  հակառակորդի նշանառության տակ են։ Գորիս-Կապան ճանապարհին ամեն վայրկյան կարող ես գերի ընկնել։ Ո՞վ է անվտանգության երաշխքիներ տալու։ Եթե անվտանգության երաշխիքներ տալիս եք, եկեք և ԱԺ ամբիոնից հայտարարեք, որ տալիս եք։ Եթե չկա՝ դա էլ ասեք։ Ո՞վ է երաշխիք տալու, որ Սյունիքը մի երկու ժամվա ընթացքում չի կտրվելու մայր հայրենիքից»,- հարց բարձրացրեց Միքայել Մելքումյանը։

Հիշեցնենք, որ Արցախյան պատերազմից հետո հայ- ադրբեջանական սահմանները դեռ հստակեցված չեն․ սահմանային կետերի տեղորոշման աշխատանքներ են տարվում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+