Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+9°
  • Կապան+10°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:38

Ընդդիմությունը ներկայացրել է ճգնաժամից դուրս գալու «ճանապարհային քարտեզը»

Ընդդիմությունը ներկայացրել է ճգնաժամից դուրս գալու «ճանապարհային քարտեզը»

Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն պայմանագրի կնքումից հետո Նիկոլ Փաշինյանի՝ մեկ օր ավելի իշխանության մնալը կորուստ է մեր երկրի և պետության համար։ Այս մասին այսօր վանաձորցիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» խորհրդի անդամ, ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը։

«Այս երկու ամիսների ընթացքում մենք համոզվել ենք, որ այդ մարդը (Նիկոլ Փաշինյանը-խմբ․) կառչած է աթոռից, և երկիրն ամեն օր տանում է կործանման»,- նշել է Սաղաթելյանը, ապա ներկայացրել է ստեղծված իրավիճակից երկիրը դուրս բերելու «Հայրենիքի փրկության շարժման» «ճանապարհային քարտեզը»։  Ըստ այդ ծրագրի՝

  • վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ գործող կառավարությունը պետք է հրաժարական ներկայացնի,
  • պետք է ձևավորվի պրոֆեսիոնալ կառավարություն, որի անդամներն իրենց գործի գիտակները կլինեն,

  • պետք է երկրում հաստատվի հասարակական համերաշխություն, վերջ տրվի թշնամանքին և ատելությանը,
  • պետք է արագ ձեռնամուխ լինել հայրենիքի սահմանների պաշտպանությանն ու անվտանգությանը,
  • ժամանակավոր կառավարությունը պետք է շատ արագ կերպով կարգավորի հարաբերությունները մեր ռազմավարական դաշնակիցներին հետ,
  • պետք է կանխվի պետական համակարգի քայքայումը,
  • պետք է կայունացվի երկրի սոցիալ-տնտեսական վիճակը։

Որպես այս ծրագրերի իրագործման գրավական՝ Սաղաթելյանը կարևոր է համարել Վազգեն Մանուկյանի անցած ուղին և պատրաստակամությունը՝ հաջորդ համապետական ընտրություններին չմասնակցելու հետ կապված։ «Սա շատ կարևոր չափանիշ է ժամանակավոր կառավարության համար»,-նշել է Սաղաթելյանը։

Նշենք, որ ընդդիմադիր «Հայրենիքի փրկության շարժումը» մարզային այցելությունն է նախաձեռնել։ Նախօրեին շարժման ղեկավար կազմը հանդիպում էր ունեցել գյումրեցի իրենց համակիրների հետ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+