Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:10

Նիկոլ Փաշինյանը երկիր ղեկավարելու իրավունք չունի. Վազգեն Մանուկյանի հանդիպումը՝ գյումրեցիների հետ

Մեր հանդիպման միակ նպատակը մի հարց է. քննարկել՝ երկիրն ի՞նչ վիճակում է, և միասին մտածել՝ ինչպես այս իրավիճակից հանել երկիրը: Գյումրեցիների հետ հանդիպմանն ասաց «Հայրենիքի փրկության շարժման»  վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Ունենք զոհեր, վիրավորներ, Արցախի տարածքի մեծ մասը կորած է: Հայաստանը սեղմվում է, անընդհատ գալիս են առաջ, Սյունիքում, Տավուշում, հազար ու մի տեղ խնդիր ունենք: Բոլորի կողմից հայերի նկատմամբ արհամարհանք կա: Կա ներքին տագնապ, ներքին անբավարարվածություն»,-ասաց նա:

Անդրադառնալով վարչապետ  Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը՝ նա շեշտեց.
«Նիկոլ Փաշինյանը տապալեց բանակցային ամբողջ գործընթացը: Մեկ ասաց՝ Արցախը մեզ հետ կապ չունի, թող իրենք որոշեն՝ ինչ անեն, Արցախը ինձ չի ընտրել, ես միայն Հայաստանից եմ ընտրվել: Հետո մի շատ վտանգավոր նախադասություն ասաց՝ «Արցախը Հայաստան է և վերջ»: Ամբողջ 30 տարվա մեջ մենք ապացուցում էինք, որ Արցախն ինքնորոշման հարց է լուծում, ինքը տարածքային հարց դարձրեց, իսկ երբ Ադրբեջանը հարձակվեց, ոչ ոք մեզ չպաշտպանեց, որովհետև, ըստ այդ հայտարարությունների, ստացվեց այնպես, որ Ադրբեջանը պաշտպանում էր իր տարածքը: Իսկ ի՞նչ կատարվեց բանակի հետ: Առաջին իսկ վայրկյանից բանակին վարկաբեկում էին, այս կամ այն գեներալի նկատմամբ գործ էին բացում: Եվ տապալված բանակցային գործընթացի պարագայում  պետք է ուժեղացներ բանակը, փոխարենն այն թուլացավ:  Ի՞նչ կատարվեց, սկսեցին երեխաներին ելակ տալ: Լավ բան է ելակը, բայց ելակո՞վ է ուժեղանում բանակը»:

Վազգեն Մանուկյանն իր ելույթի ժամանակ քննադատեց նաև Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականությունը:

«Ի՞նչ կարող է ենթադրել այս ամենը: Առաջինը, որ այդ մարդը հիմար է և հիմար մարդը երկիր ղեկավարել չի կարող: Երկրորդ, որ պետական մտածողություն չունի, նման մարդը ևս իրավունք չունի երկիր ղեկավարել: Երրորդ, որ ինքը դավաճան է: Ընտրեք՝ որն ուզում եք»,-հավելեց նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարել էր, որ այցելելու են Գյումրի, որտեղ ժամը 18:00-ին «Արագած» մարզամշակութային կենտրոնի դահլիճում տեղի կունենա հանդիպում Շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+