Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:08

Մեկ տարվա կտրվածքով դատարաններում կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված 275 քրգործ է քննվել

Կառավարությունը հաստատեց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի, «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին հարցը։

Զեկուցող Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ միջդատական վարույթի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մասնագիտացումը անհրաժեշտություն է։ Հակակոռուպցիոն ռազմավարությունից բխում է նաև, որ պետք է ներդնել մասնագիտացում՝ կոռուպցիոն մասով։

«2019 հուլիսի 1-ից մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը դատարաններում քննվել է  կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված 275 քրգործ։ Այդպիսի գործերի քննությունը մոտավորապես 30 տոկոս աճի միտում ունի»,- ասաց նախարարը։

Բադասյանն այդպիսի գործերը առաջարկում է առանձին դատավորների հանձնարարել։ Ընդ որում՝ առանձնահատկություններ սահմանելով մայրաքաղաքի և մարզերի դատական համակարգի համար։

Փաթեթը նախատեսվում է անհետաձգելիության սկզբունքով ուղարկել ԱԺ, սակայն երբ կյանքի կկոչվի, դժվար է ասել։

Բադասյանը կարծում է, որ մեկ ամսվա ընթացքում հնարավոր կլինի կոնկրետ ուղղությամբ մասնագիտացումն ապահովող փորձը փոխանցել իրավական մասնագետներին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+