Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:23

Ստեղծված իրավիճակն ու դրանից դուրս գալու ելքերը ԱԺ լիագումար նիստում չեն քննարկվի

ԱԺ Լուսավոր Հայաստան կուսակցությունը հեղինակել է Եռակողմ հայտարարության իրավաչափությունը քննարկելու վերաբերյալ որոշման նախագիծը։ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին նախագիծը ներկայացրեց հիմնական զեկուցող ԱԺ ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը։

«ՀՀ վարչապետը ստորագրել է մի փաստաթուղթ, որը կոչվում է հայտարարություն, սակայն միջազգային կանոոնակարգով դա միջազգային պայմանագիր է»,- այս մասին իր զեկույցում ասաց Սիմոնյանը։

Նա ընդգծեց, որ վարչապետն այդ փաստաթղթի ստորագրմամբ գերազանցել է իր լիազորությունների շրջանակը, այն հակասության մեջ է նաև միջազգային իրավունքի վերաբերյալ Վիեննայի կոնվենցիայի հետ, որտեղ նշված է, որ ուժի կիրառման սպառնալիքի ներքո կնքված միջազգային պայմանագիրն առ ոչինչ է, իսկ իշխող կուսակցությունն ու գործող վարչապետը բազմիցս հայտարարել են, որ դա այդպես էլ եղել է։
Սիմոնյանը նաև նշեց, որ իրենց առաջ բերած նախագծի մի շարք դրույթներ արդեն կիրառվել են, քանի որ հատուկ ընթացակարգով առաջարկը միայն այսօր է հասել քննարկման, սակայն որոշ կետեր դեռ մնում են արդիական։
«Իմ քայլը», ի դեմս պատգամավոր Վահագն Հովակիմյանի, կարծում է, որ հանրային քննարկում անցկացնել գերիների վերադարձի հարցով, սխալ է, ինչին ի պատասխան Սիմոնյանն ասաց, որ պարզապես հարցերն ու ելույթները պետք  է ճիշտ բառապաշարով կազմել։

Ինչպես ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը, նախագիծը քննարկվել էր արտահերթ նիստի համար, սակայն այն չկայացավ՝ իշխող կուսակցության բոյկոտի պատճառով։ Նա առաջարկեց նախագիծն օգտագործել՝ քննարկելու առկա կարևոր հարցեր։ Սակայն, ինչպես ակնկալվում էր, որոշման նախագիծը մերժվեց։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+