Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:30

Ինչպես է ստեղծվում «Թուրանական միջանցքը»․ իրանագետ

Ինչպես է ստեղծվում «Թուրանական միջանցքը»․ իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը Facebook-ի իր էջում՝ «Ինչպես է ստեղծվում «Թուրանական միջանցքը»» վերտառության ներքո գրել է․

Թուրքիայի համար մերձկասպյան և կենտրոնական ասիական թյուրքալեզու տարածաշրջաններ ցամաքային ելք ապահովելուն միտված «միջանցքի» ծրագիրը, որը վերջերս Թուրքիայում և Ադրբեջանում անվանում էին նաև «Թուրանական միջանցք», սակայն հաշվի առնելով նման անվանման զգայունությունը թե՛ Հայաստանի և թե՛ Ռուասաստանի համար, այժմ այն փաթեթավորում են այլ անվանումներով, ունի ուղիղ մեկ հարյուրամյակի պատմություն։

1921թ․ Կարսի պայմանագրով ստեղծվեց Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը: Գրեթե նույն ժամանակահատվածում Հայկական ԽՍՀ-ից Նախիջևանին միացվեց նախկին Շարուր-Դարալագյազի գավառից մի հատված՝ ձևավորելով ՆԻՀ Նորաշենի շրջանը։ Հայկական անվանումը ջնջելու նպատակով այն 1960-ականներին վերանվանվեց Իլյիչևսկի շրջան (Լենինի հայրանունով, որպեսզի դիմադրություն չլինի)։ 1990-ականներին երբ ԽՍՀՄ-ն, ըստ էության արդեն քայքայված էր, այն վերանվանվեց Շարուրի շրջան և դրանից առանձնացվեց Թուրքիային հարող հատվածը՝ անվանվելով Սադարակի շրջան։

1930-ականներին Իրանի հետ տարածքային փոխանակման և սահմանազատման արդյունքում վերջնականապես ձևավորվեց Թուրքիա-Նախիջևան սահմանային 9-11կմ-ոց հատվածը և նախկինում ՀԽՍՀ և Իրանի միջև պարփակված Նախիջևանը աշխարհագրորեն սահման ստացավ Թուրքիայի հետ։ 1992թ․ այդ հատվածում անանցանելի Արաքս գետի վրա բացվեց Թուրքիան Նախիջևանին միացնող, այսպես կոչված, «Հույսի» կամուրջը, կառուցվեց ավտոճանպարհ։

Ադրբեջան-Թուրքիա մոտ 70-ամյա համակարգված և բազմաքայլ երկկողմանի գործողությունների հետևանքով՝ ՀԽՍՀ-ն զրկվեց Իրանի հետ Արարատյան դաշտի հարավային հատվածից սահման ունենալու հնարավորությունից և ձևավորվեց Նախիջևան-Թուրքիա ընդհանուր սահման, սակայն Սյունիքում Նժդեհի ազատագրական հաղթական պայքարն ի դերև հանեց Ադրբեջան-Թուրքիա վերջնական ցամաքային միացումը։

1990-ականերին Արցախյան ազատագրական պատերազմում մեր հաղթանակը և Արցախի մերձարաքսյան գոտի հայկական վերադարձը «Թուրանական միջանցքը» վերածեց գրեթե լոկ պատրանքի։

Այս առումով այժմ արդեն ամենևին պատահական չի կարող դիտարկվել այն, որ 2020թ․ հենց մերձարաքսյան գոտում ծավալվեցին թշնամու վճռորոշ ռազմական գործողությունները, իսկ այդ «միջանցքի» միակ պատվարը այժմ կրկին մնում է նժդեհյան փառքով օծված Սյունիքը, որի դռները փորձ է արվում բացել թշնամու առջև՝ «հաղորդակցության ուղիների ապաշրջափակում» գեղեցիկ փաթեթավորման տակ թաքնված հեռագնա համաթյուրքական ծրագրով, որը եթե իրականություն դառնա, ապա 1921թ․ սկսված գործընթացը ուղիղ հարյուր տարի անց՝ 2021թ․, ցավալիորեն, կստանա միս ու արյուն։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+