Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:49

Հայկական օրակարգը Մոսկվայում տապալվեց․ Էդմոն Մարուքյան

Հայկական օրակարգը Մոսկվայում տապալվեց․ Էդմոն Մարուքյան

Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ հայկական օրակարգը տապալվեց։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։ Նրա խոսքով՝ ամենակարևորը ռազմագերիների վերադարձի հարցն էր, որը չլուծվեց։

«Ակնհայտ է, որ գերիներին պահում են Հայաստանին ճնշելու համար։ Եթե դիտարկենք ադրբեջանական հայտարարություններն առ այն, որ 62 անձանց չեն համարելու ռազմագերի և ցանկանում են նրանց դուրս դնել Ժնևյան կոնվենցիայից ու քրեական գործերով դատել, ապա երեկ Մոսկվայում գոնե մնացած  ռազմագերիների մասով պետք է լիներ համաձայնություն։ Գոնե այդքանն արվեր, բայց դա էլ չի հաջողվել անել։ Երբ հակառակորդը փաստաթղթի մի կետը չի կատարում, մենք ինչո՞ւ ենք կատարում»,- տարակուսում է պատգամավորը։

Նա նկատում է՝ ադրբաջանական օրակարգը ճշգրտությամբ կատարվում է, իսկ հայկականը՝ տապալվում, քանի որ ՀՀ  պարտության սիմվոլ վարչապետը շարունակում է գնալ բանակցությունների։

Ըստ Մարուքյանի՝ որևէ փաստաթուղթ ստորագրելուց առաջ մեր նախապայմանը պետք է լիներ ռազմագերիների վերադարձը հետևյալ բանաձևով՝ չեն վերադարձնում, չենք՝ ստորագրում։

Մեր երկրում էլ Էդմոն Մարուքյանն իրեն անվտանգ չի զգում, քանի որ իր մի քանի տասնյակ հայրենակիցներ Բաքվում ռազմագերի են։

Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցավ եռակողմ հանդիպում՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ, որի արդյունքում ստորագրվեց հայտարարություն Ադրբեջանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու վերաբերյալ։ Իսկ գերիների վերադարձի հարցը այդպես էլ մնաց չլուծված։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+