«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը, վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանը և աշխատակազմի ղեկավար Տրդատ Սարգսյանը հանդիպել են Աբովյան քաղաքի կուսակցականների հետ։
Այս մասին հաղորդագրություն է տարածել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:
«Հանդիպման ժամանակ քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը, ապագայի անելիքները։ Վարչության ներկայացուցիչները նաև պատասխանել են կուսակցականների հարցերին և շնորհակալություն հայտնել ցուցաբերած միասնականության համար»,-ասված է հաղորդագրության մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






