Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:16

Այդ պատգամավորները բացի սեփական անձից այլևս ոչ մեկի չեն ներկայացնում. Մարիա Կարապետյան

Այդ պատգամավորները բացի սեփական անձից այլևս ոչ մեկի չեն ներկայացնում. Մարիա Կարապետյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Կառավարող ուժի խորհրդարանական ֆրակցիայից դուրս եկած պատգամավորների մոտ պետք է ցրվի այն միֆը, որ իրենք քաղաքական իմաստով մանդատ ունեն և կարող են որևէ իմաստալից խորհրդարանական գործունեություն ծավալել բացի մերթընդմերթ քվեարկությունների տախտակը գունավորելուց և բոցաշունչ ելույթներ ունենալուց։

Քաղաքական իմաստով մանդատի առումով․ եթե նույնիսկ մի պահ մտածենք, որ նրանց մանդատը գոյացել է անձամբ նրանց ընտրած քաղաքացիների քվեներից, ուղղակի անհեթեթություն է կարծելը, որ այդ բոլոր քաղաքացիները նրանց հետ միասին դարձել են ընդդիմադիր, ընդ որում՝ հենց նրանց աջակցող ընդդիմադիր։ Այս պատգամավորները այլևս բացի սեփական անձից պարզապես ոչ մեկի չեն ներկայացնում, ոչ մեկի, որովհետև նրանք դուրս են եկել այն տրամաբանությունից, որով ձևավորվել էր նրանց մանդատը։

Իմաստալից խորհրդարանական գործունեության առումով․ մանդատներ տրվում են կամ կառավարող ուժի նախընտրական ծրագիրը իրագործելու կամ ընդդիմադիր ուժի նախընտրական ծրագիրը որպես այլընտրանք ներկայացնելու համար։ Ի՞նչ ծրագիր են իրագործում կամ փորձում ներկայացնել որպես այլընտրանք այս պատգամավորները։ Սա վերջիվերջո «սովետների սազիվը» չէ, որտեղ մարդիկ հավաքվում են կարծիք արտահայտելու։

Լավ կլինի՝ այս ամենը հասկանան և առհասարակ մանդատներից հրաժարվեն, որովհետև օգտակար գործեր կարելի է անել նաև որպես քաղաքացի»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկավ նաև պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, որն այսուհետ գործելու է որպես անկախ պատգամավոր:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+