Մայրաքաղաքում այսօր ցերեկը, հունվարի 9-13-ին սպասվում է ամպամածություն և մառախուղ, մառախուղից թույլ ձյուն: Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Կենտրոնից հայտնում են, որ մարզերում այսօր ցերեկը, հունվարի 9-10-ին, 11-ի գիշերը, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հունվարի 11-ի ուշ երեկոյան, 12-ին հյուսիսային շրջաններում սպասվում են թույլ տեղումներ:
Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է ամպամածություն և մառախուղ, մառախուղից թույլ ձյուն: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Արցախում տեղումներ չեն կանխատեսվում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







