Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:39

Ի՞նչ նախապայմաններ կարող է ձևակերպել հայկական կողմը նոր փաստաթղթեր ստորագրելուց առաջ․ Դեմոյան

Ցեղասպանագետ, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը հետաքրքիր գրառում է կատարել, որում, մասնավորապես, ասված է.

«Ի՞նչ նախապայմաններ կարող է ձևակերպել հայկական կողմը հետագա բանակցությունների ու երկկողմ ու բազմակողմ փաստաթղթեր ստորագրելուց առաջ․

1. Ադրբեջանի ղեկավարությունը պետք է ձեռնպահ մնա այլատյաց, հայատյաց ու ռազմամոլ հռետորաբանությունից և հաշվետու աշխատանքներ սկսի դպրոցական դասագրքերում, մամուլում և հասարակական կյանքում հայերի դեմ տարվող ատելության քարոզչության պետական քաղաքականության իսպառ վերացման ուղղությամբ

2. Փետրվարի 1-ի դրությամբ, ադրբեջանական կողմը հայկական կողմին է հանձնում բոլոր ռազմագերիներին ու պատանդներին՝ համաձայն նոյեմբերի 9-ին ստորագրված պայմանագրի համապատասխան կետի

3. Ադրբեջանական զինուժը հստակ ժամանակացույցով նախկին ԼՂԻՄ վարչական սահմանի տարածքից դուրս է բերում իր ստորաբաժանումները, հայկական կողմին տեղեկացնելով ականապատված տարածքների մասին

4. Ադրբեջանական բանակը ԼՂԻՄ վարչական սահմաններից 10 կմ խորությամբ դեպի ադրբեջանական տարածք չի տեղաբաշխում որևէ հարձակողական ներուժ ունեցող ռազմական հենակայաններ ու բազաներ։

5. 2021 թ․ մարտի 1-ի դրությամբ, ադրբեջանական ու հայկական կողմերը բանակցություններ են սկսում փախստականների վերադարձի ու նրանց անվտանգության ապահովման հարցերի շուրջ։

6. Ադրբեջանցի փախստականների Լեռնային Ղարաբաղ վերադարձի հարցը քննարկելիս, բանակցությունների առարկա պետք է դառնա Նախիջևանի ինքնավար հանրապետություն հայ բնակչության վերադարձի հարցը։ Հատկանշական է, որ Նախիջևանի ինքնավար հանրապետության կարգավիճակը սահմանված է նաև հայկական կողմի ստորագրությամբ և ապագայում այն կարող է վերահաստատվել կամ հետ կանչվել։

7. Լաչինի միջանցքի լայնությունը, նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությամբ հաստատված 5 կմ լայնության փոխարեն, դառնում է 15 կմ խորությամբ շփման գիծ։

8. Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև երկաթուղային ու ճանապարհային անվտանգ հաղորդակցությունը հայկական կողմն ապահովում է հետևյալ պայմանների դիմաց․

ա․ երկաթուղու անվտանգ գործարկման երաշխավորը հանդիսանալու են ռուս խաղաղապահ ուժերը․ սահմանվում է հինգ տարվա պայմանաժամկետ

բ․ երկաթուղին գործելու է թե´ մարդատար, թե´ բեռնատար բեռնափոխադրումների համար,

գ․ երկաթուղու միջոցով կապ է հաստատվելու Մեղրի քաղաքի և Երևանի միջև, ապահովվում է նաև բեռնատար և մարդատար մեքենաների անվտանգ տեղաշարժը Նախիջևանի տարածքով՝ Սյունիքից Երևան և հակառակ ուղղություններով։

դ․ երկաթուղին գործելու է նաև Իրանից և Պարսից ծոցից դեպի Հայաստան իրականացվող բեռնափոխադրումների համար․

ե․ Նախիջևանից դեպի Հայաստան երկաթուղու միջոցով բեռնափոխադրումներ են իրականացվում նաև Թուրքիայի տարածքից։ Թուրքիայից ՀՀ տարածքով բեռնափոխադրումներ են իրականացվում դեպի Ադրբեջան և Ռուսաստան

9. Հատուկ կետով հստակեցվում է Արցախի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և խաղաղապահ առաքելություն իրականացնող երկրի կամ երկրների խորհրդանշանների օգտագործման սկզբունքները, տեղանունների երկլեզու կամ եռալեզու անունների շրջանառությունը։

10. Արցախի Հանրապետության ազգությամբ հայ քաղաքացիները իրավունք են ստանում երկքաղաքացիության սկզբունքով հանդիսանալ նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ»։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, Մարտակերտի շրջանից։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+