Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:13

Օդանավակայանն ադրբեջանական կողմի դիտարկման ներքո է. Կապանի քաղաքապետ

Օդանավակայանն ադրբեջանական կողմի դիտարկման ներքո է. Կապանի քաղաքապետ

Թեև Սյունիքի մարզի Կապան քաղաքի օդանավակայանը մնացել է հայկական տարածքում, բայց այն ադրբեջանական կողմի դիտարկման ներքո է: Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանն՝ արձագանքելով օդանավակայանի մերձակայքից Ադրբեջանի տարածած տեսանյութին, ըստ որի, այն իրենց հսկողության տակ են պահում:

Տեսանյութը քաղաքապետը  դիտել է: Ասում է՝ երկու օր առաջ են տեսանկարահանել ու հիմա ակտիվորեն համացանցում տարածում են:

Գևորգ Փարսյանի խոսքով՝ անվտանգային այս խնդիրների մասին իրենք բարձրաձայնում էին:

«Ասում էինք՝ գալու են մեր քթի տակ հայտնվեն և այդ տեսանյութը դրա ապացույցն է: Մեր բնակելի տարածքից 1 կմ հեռավարության վրա են, իսկ օդանավակայանից՝ մի քանի մետր. մի քանի մետրի վրա  էլ մայրուղին է: Այն ամենն, ինչ իրենք նկարել են և հիմա ցույց են տալիս, դրա մասին էի ես այդքան խոսում»,- նկատեց  նա:

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել Կապանի օդանավակայանի մերձակայքից՝ հայտարարելով, որ իրենց հսկողության տակ են պահում օդանավակայանը:

Հիշեցնենք նաև, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված եռակողմ հայտարարության իրագործման շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձևավորվում են նոր սահմաններ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+