Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:05

Կտրուկ թանկանալու են ուսման վարձերը և առողջապահական ծառայությունները. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Բոլոր արհավիրքներին և զուլումներին հավելեմ ևս մեկը։ Երկիրը թուրքին գյուղ առ գյուղ հանձնող ստահակների ոհմակը Հայաստանի պետական բյուջեի խորացող ճեղքը մի կերպ լցնելու համար որոշել է կրկին քերել ժողովրդի գրպանները։

Տարեվերջին դրանք ընդունել են ՀԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՃԵՂՔԻ ԿՐՃԱՏՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ կառավարության որոշում, ըստ որի՝ նախատեսում են ի թիվս այլ քերթիչ քայլերի վերացնել ավելացված արժեքի հարկի արտոնությունը կրթության և առողջապահության ոլորտներում։

Դժվար չէ պատկերացնել, թե ինչ հսկայական հարված է հասցվելու մարդկանց կրթության իրավունքի իրագործմանը և առողջության պահպանման հնարավորություններին։
Կտրուկ թանկանալու են ուսման վարձերը և առողջապահական ծառայությունները։
Մարդիկ առանց այդ էլ հազիվ-հազ են վճարում իրենց երեխաների ուսման վարձը։ Մարդիկ հազիվ են ձգում հիվանդանոցային վճարները, և մինչև դանակը ոսկորին չի հասնում, բժշկի չեն դիմում։
Ձեզ կպատմեն հեքիաթներ, որ առավել նպատակային կդարձնեն պետական աջակցությունը։ Դա հերթական սուտն է լինելու, քանզի մեր գրպաններից քերվելիք գումարով փորձելու են լցնել բյուջեի ճեղքվածքը։ Եթե Շուշիի, Շուռնուխի և Եռաբլուրի պատվի համար ոտքի կանգնելու վարանողներ կան, գուցե սեփական առողջության և ձեր երեխաների կրթության համա՞ր սթափվեք»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+