Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:26

Ադրբեջանցիները մինչև ամսի 5-ը ժամանակ են տվել. Շուռնուխի գյուղապետ

Ադրբեջանցիները մինչև ամսի 5-ը ժամանակ են տվել. Շուռնուխի գյուղապետ

Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի բնակիչներին ադրբեջանցիները մինչև հունվարի 5-ը ժամանակ են տվել: Այս մասին Facebook-ի ուղիղ եթերի ժամանակ ասաց համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը:

Նրա խոսքով՝ ադրբեջանցիներն արդեն եկել և իրենց դիրքն են դրել:

«Ամեն ինչ վերջացավ, ադրբեջանցիները եկան: Մարդ անցավ՝ իրենցն է, անասուն անցավ՝ իրեցն է: Սա խայտառակություն է: Ամեն ինչ անտերության է մատնված»,- մանրամասնեց նա:

Հիշեցնենք, որ ադրբեջանցիները մինչև հունվարի 2-ը շուռնուխցիներին ժամանակ էին տվել: Գյուղապետը հորդորել էր զենք վերցնել և գյուղը պաշտպանել: Շուռնուխի կեսը՝ մեկ տասնյակից ավելի տներ, անցնում են ադրբեջանական կողմին։

Հիշեցնենք նաև, որ օրեր առաջ Շուռնուխի բնակիչները փակել էին Գորիս-Կապան մայրուղին, քանի որ ադրբեջանցիներն իրենց ժամանակ էին տվել 1 օրում ազատել տները:  Ադրբեջանցիները նշել էին, որ դեռևս 10-ն օր առաջ Հայաստանի իշխանությունները տեղեկացված են եղել այդ մասին, սակայն բնակիչները պնդում են, որ իրենց ոչ ոք ոչինչ չի հայտնել։

Նրանք փակել էին մայրուղին՝ պահանջելով իրենց հայտնել, թե 10-ն օր առաջ ո՞վ է տեղյակ եղել այդ մասին։

Նշենք նաև, որ Սյունիքի մարզում սահմանային կետերի տեղորոշման աշխատանքներ են կատարվում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+