Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 12:39

Դավիթ Հարությունյանը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին

Այսօր ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը բաց նամակով դիմել էր ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանին, որում հանգամալից բացատրել էր, որ վերջին շրջանում ոստիկանության կողմից զանգվածաբար իրականացվող վարչական ձերբակալումներն ապօրինի են իրականացվում:

Ըստ նրա՝ վարչական ձերբակալման նպատակները նախատեսված են ՎԻՎՕ-ի 259-րդ հոդվածով, ըստ որի՝ «ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով ուղղակիորեն նախատեսված դեպքերում, վարչական իրավախախտումները կանխելու նպատակով, եթե սպառվել են ներգործության մյուս միջոցները, անձը պարզելու, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու նպատակով, եթե տեղում այն կազմելը հնարավոր չէ, և եթե արձանագրություն կազմելը պարտադիր է, գործերի ժամանակին ու ճիշտ քննումը և վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով որոշումների կատարումն ապահովելու նպատակով թույլատրվում են անձի վարչական ձերբակալում, անձնական զննում, իրերի զննում և իրերի ու փաստաթղթերի վերցնում»:

Նա նշել էր նաև, որ վարչական ձերբակալումը պետք է բավարարի Սահմանադրության 27-րդ հոդվածով նախատեսված անձնական ազատությունից զրկելու սպառիչ հիմքերից որևէ մեկին:

Վերջիններիս համադրումը վարչական ձերբակալման նպատակների հետ թույլ է տալիս հանգել միանշանակ եզրակացության, որ կիրառելի կարող է լինել միայն Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը` անձնական ազատությունից զրկելը օրենքով սահմանված որոշակի պարտականության կատարումն ապահովելու նպատակով: Թվարկել էր այն կետերը, որոնց առկայության դեպքում ձերբակալման նպատակը կարող է լինել իրավաչափ:

Բոլոր մյուս պարագաներում ՎԻՎՕ-ի կարգավորումների այլ կերպ մեկնաբանությունն ու կիրառումը հակասում են Սահմանադրության առնվազն 27-րդ և 78-րդ հոդվածների պահանջներին, որոնց հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության անմիջական պարտականություններն են՝ Սահմանադրության 3-րդ հոդվածի ուղղակի պահանջով:

Դավիթ Հարությունյանը ուշադրություն էր հրավիրել նաև Սահմանադրության 62-րդ հոդվածի 1-ին մասով որպես հիմնական իրավունք նախատեսված  պետական մարմինների ու պաշտոնատար անձանց ոչ իրավաչափ գործողություններով կամ անգործությամբ պատճառված վնասի հատուցման իրավունքի վրա: Կարծում եմ, որ ոստիկանությունն իր ներկա գործելաոճով հիմքեր է ստեղծում, որ ապօրինի վարչական ձերբակալության ենթարկվածները պետության դեմ գույքային և ոչ գույքային վնասների հատուցման զանգվածային պահանջներ ներկայացնեն:

Ըստ էության՝ արդարադատության նախկին նախարարը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին՝ փաստելով, որ ոստիկանության ծառայողների գործողությունները հակաօրինական են:

Վստահաբար Հատուկ քննչական ծառայությունում ծանոթ են այս նամակի բովանդակությանը: Առաջիկայում կներկայացնենք նաև իրավապահ այդ կառույցի դիրքորոշումը խնդրի վերաբերյալ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+